Ինչպես ճիշտ ընտրել ջեռուցման կաթսան
Ավանադական և կոնդենսացիոն կաթսաներ: Ո՞րն ընտրել:
Այսօր, ունենալով ջեռուցման կաթսա ընտրելու լայն հնարավորություններ, մեզանից շատերը հաճախ բախվում են առավել հարմար և արդյունավետ կաթսա ընտրելու խնդրին:
Ջեռուցման կաթսա ընտրելիս բոլորս առաջնորդվում ենք հետևյալ սկզբունքներով`
- Շատ թանկ չլինի
- Երկար ծառայի
- Քիչ ծախսի
Շուկայում մեր ընտրությունը տատանվելու է ավանդական կաթսաների և կոնդենսացիոն կաթսաների միջև: Ո՞րն է դրանց տարբերությունը:
Երբ ջեռուցման կաթսան բնական գազ է այրում ջուրը տաքացնելու համար, այն արտամղում է CO2 գազ և գոլորշի: Ավանդական կաթսայի դեպքում գոլորշին միանգամից դուրս է մղվում ծխնելույզով: Կոնդենսացիոն կաթսան նախագծված է այնպես, որ կլանում է գոլորշու էներգիան, օգտագործում ջուրը տաքացնելիս և հետո միայն առանձին խողովակով դուրս մղում կաթսայից: Վերջինը կարևոր է անվտանգության տեսանկյունից:
Ինչու՞ ընտրել կոնդենսացիոն կաթսա:
- «Կանաչ» պրոդուկտ է: Բնապահպահպանական տեսակետից կոնդենսացիոն կաթսաները նպատակահարմար են, քանի որ քիչ կարբոն են արտազատում ավանդականի համեմատ:
- Քիչ է ծախսում: Իրենց կառուցվածքի և գոլորշուց էներգիա կլանելու լարցուցիչ ֆունկցիայի շնորհիվ կոնդենսացիոն կաթսաները նույն ջերմությունը հաղորդում են 20% քիչ ծախսերով:
- Էֆեկտիվ է: Կախված բնական գազի կալորիականությունից և ջեռուցման համակարգից՝ կոնդենսացիոն կաթսաները վերականգնում են վատնված էներգիայի 10-11%-ը:
Ինչու՞ ընտրել ավանդական կաթսա:
- Պարզ կառուցվածք: Ավանդական կաթսաները թեթև են, հեշտ տեղափոխելի, քիչ տարածք են զբաղեցնում ի տարբերությունը կոնդենսացիոնների:
- Ցածր գին: Եթե ձեզ անհրաժեշտ է կարճաժամկետ ժամանակահատվածում խոսափել խոշոր ծախսերից, ավանադական կաթսան ավելի հարմար տարբերակ է: Սակայն երկարաժամկետում այն ավելի ծախսատար է:
Այս պահին ավանդական կաթսաները մեր շուկայում ավելի լայն տարածում ունեն: Սակայն կոնդենսացիոն կաթսաները, տեխնոլոգիայի կատարելագործմանը զուգընթաց, առաջատար են դառնում:
Ներկայացնում ենք նաև տեսանյութեր, որոնք կօգնեն վիզուալ պատկերացնել կոնդենսացիոն և ավանդական կաթսաների տարբերությունները:
Ինչպես է աշխատում ավանդական կաթսան`
Ինչպես է աշխատում կոնդենսացիոն կաթսան`