info@santech.am

+374 96 00 40 43

Խողովակավոր ջերմամեկուսիչներ

Ջերմային կորուստներից խուսափելու հարցում կատարյալ արդյունավետություն են ապահովում SanTech ջերմամեկուսիչները: Պոլիէթիլենից և հատուկ խառնուրդից ստացվող այս ջերմամեկուսիչները Հայաստանում արտադրում է միայն SanTech-ը:

Ջերմամեկուսիչներն արտադրվում են առաջնային հումքով, ինչն ապահովում  է դրանց էկոլոգիապես մաքուր լինելը, միաժամանակ դրանք անհամեմատ մատչելի են, քան արտասահմանից ներկրվող տարբերակները: Կիրառվում են հիմնականում ջեուցման, տաք և սառը ջրամատակարարման և այլ  ջերմային համակարգերում` խողովակներից տարբեր տեսակի ջերմային կորուստները նվազագույնին հասցնելու համար:

SanTech-ն արտադրում է 22, 28, 35, 42, 52, 65 մմ տրամագիծ ունեցող խողովակի ջերմամեկուսիչներ:  Նոր,՝ առավել հզոր հոսքագծի շնորհիվ՝ արտադրվում են ավելի լայն տրամագծի խողովակավոր ջերմամեկուսիչներ, ինչպես նաև արտադրական ծավալները մեծացվել են:

Ժամանակակից աշխարհում մեծ կարևորություն ունի ձեռք բերած ջերմամեկուսացումը ոչ միայն շինության ներքին ճիշտ միկրոկլիմայի ստեղծման, էներգախնայողության, այլև կառույցի երկարակեցության երաշխավորման հարցում: SanTech խողովակավոր ջերմամեկուսիչները ոչ միայն կանխում են էներգիայի կորուստը, այլև պաշտպանում են ինժեներական համակարգերը վաղաժամ վնասումից:

Բարձր արդյունավետություն ապահովող էկոլոգիապես մաքուր ջերմամեկուսիչ խողովակները SanTech-ի լավագույն այցեքարտերից են, որոնք ցանկացած շինարարություն դարձնում են որակապես առավել կայուն ու արդյունավետ:

Comments Off on Խողովակավոր ջերմամեկուսիչներ Արտադրություն

Կարդալ ավելին...

Շերտամեկուսիչներ

SanTech շերտամեկուսիչներն արտադրվում են բարձրորակ պոլիէթիլենային հումքից և կիրառվում են գլխավորապես լամինատե, ինչպես նաև՝ տաքացվող հատակներում: Ընկերությունը պոլիէթիլենային հումքով շերտամեկուսիչների միակ արտադրողն է Հայաստանում և մշակել է տեխնոլոգիա, որն ապահովում է կատարյալ արդյունավետություն, միևնույն ժամանակ՝ մատչելիություն:

Լամինատե հատակներում կիրառվող շերտամեկուսիչի դերը հատակի ներքին մակերևույթը հարթեցնելն է, փափկություն հաղորդելը: Տաքացվող հատակների դեպքում օգտագործվում են փայլաթիթեղով պատված շերտամեկուսիչները, որոնք ծառայում են ջերմության հավասարաչափ բաշխմանը, ջերմային կորուստներից խուսափելուն, հետևաբար նաև՝ էներգախնայողությանը:

Նմանատիպ հատակների արդյունավետությունը մեծապես կախված է շերտամեկուսիչի որակից և նրա՝ հատակի կառուցվածքում գրագետ օգտագործումից: SanTech-ի 2-20 մմ հաստությամբ դիմացկուն շերտամեկուսիչներն ապահովում են լիարժեք արդյունք՝ շերտամեկուսիչի կառուցվածքում օգտագործվող որակյալ նյութերի շնորհիվ:

Comments Off on Շերտամեկուսիչներ Արտադրություն

Կարդալ ավելին...

Օդափոխության ճաղաշարեր

SanTech-ի երկճաղ և միաճաղ, ալյումինե պռոֆիլներով  պատրաստված բարձրորակ ճաղաշարերն ունեն մեծ կիրառելիություն և պահանջարկ օդափոխության համակարգերում՝ որպես օդի հոսքի բաշխիչ սարքեր:

Ըստ պատվերի՝ դրանք կարող են արտադրվել տարբեր չափսերի (մինչև 6 մ երկարության) և կառուցվածքի՝ թե՛ քառակուսի և թե՛ ուղղանկյունաձև: Կենցաղային և արտադրական օդափոխության համակարգերում կիրառվող ալյումինե ճաղաշարերը կարող են սովորական և մետաղի փոշեներկման եղանակներով ներկվել տարբեր գույների, ինչն իրագործվում է հենց SanTech-ի արտադրամասում:

SanTech-ն արտադրում է նաև մետաղական արտաքին ճաղավանդակներ՝ նախատեսված դրսի՝ շենքի արտաքին մակերեևույթին օգտագործման համար: Դրանք ևս, ըստ պատվերի, կարող են լինել տարբեր չափսերի, գույների և կառուցվածքի: Մետաղական արտաքին ճաղավանդակներն ունեն ինչպես դեկորատիվ, այնպես էլ ուտիլիտար նշանակություն՝ արդյունավետ օդափոխության ապահովում, օդատարի պաշտպանություն փոշուց, անբարենպաստ եղանակային պայմաններից, կողմնակի առարկաներից: Դրանք օդափոխության համակարգերում սովորաբար օգտագործվում են հատուկ ֆիլտրերի հետ միասին, որոնք ևս արտադրում է SanTech-ը:

Ընկերության առաջարկած տեղական արտադրության ճաղաշարերն անհամեմատ ավելի որակյալ են և մատչելի, քան ներկրվող տարբերակները:

Comments Off on Օդափոխության ճաղաշարեր Արտադրություն

Կարդալ ավելին...

Մետաղի փոշեներկում

SanTech-ն իրականացնում է մետաղական օդատարների և խողովակների, օդափոխության մետաղական ճաղաշարերի, տարբեր տեսակի մետաղական կոնստրուկցիաների, ինչպես նաև մետաղից պատրաստված այլ նյութերի փոշեներկում` իտալական բարձրորակ փոշեներկով: Ընկերության կիրառած հատուկ տեխնոլոգիայի շնորհիվ՝ մետաղի փոշեներկման գործընթացում օգտագործվում է գազը՝ որպես տաքացման մեթոդ, ինչի շնորհիվ՝ ծառայության ինքնարժեքը բավականին ցածր է ստացվում:

Մետաղի բարձրակարգ փոշեներկումն իրականացվում է 3 հիմնական փուլերով, որոնցից առաջինում մետաղի մակերևույթը նախապատրաստվում է ներկման (ներառում է հեռացումը կեղտից և օքսիդներից, յուղազրկում ու ֆոսֆատացում՝ մետաղը կոռոզիայից պաշտպանելու համար):

Երկրորդ փուլում սեղմված օդի միջոցով փոշեներկը նստեցվում ներկվող մակերևույթի վրա փոշեներկման խցիկում, որն իրականացվում է էլեկտրոստատիկ ատրճանակի օգնությամբ: Ներկի մասնիկները էլեկտրոստատիկ ուժերի ազդեցության տակ ձգվում են դեպի մակերեսը և նստում հավասարաչափ շերտով:

Երրորդ փուլում իրականացվում է վերջնական մակերեսի ձևավորում հատուկ ջեռոցում:  Փոշեներկով պատված դետալները տեղադրվում են ջեռոցում, որտեղ ջերմաստիճանը հասնում է 150-220°C (կախված փոշեներկի տեսակից), և մոտ 10 րոպե տեղի է ունենում պոլիմերիզացիա, այսինքն՝ մակերեսին ֆիքսված մասնիկները հալչում են և ամրանում, ձևավորվում է մակերեսը:

Մակերեսի թաղանթի ձևավորումից հետո դետալները սառեցվում են և պատրաստ են օգտագործման:

 

Comments Off on Մետաղի փոշեներկում Արտադրություն

Կարդալ ավելին...

Հիդրոինժեներական հանգույցներ

SanTech-ն իրականացնում է շինարարական տարբեր կառույցներում կիրառվող հիդրոինժեներական հանգույցների պատրաստում և մոնտաժում: Ընկերությունն արտադրում է ջրաչափական հանգույցներ՝ համալրված անհրաժեշտ սարքերով, բաշխիչ սանրիկներ, հիդրոսլաքներ, պոմպերի միացման հանգույցներ՝ բաղկացած մեկ կամ ավելի պոմպերից` համալրված հակաթրթռային տակդիրներով և անհրաժեշտ նյութերով, ջրի մաքրման հանգույցներ:

Դրանք օգտագործվում են ջրամատակարարման, ջերմամատակարարման, սառնամատակարարման համակարգերում, կաթսայատներում, ջրընդունիչ կայաններում, ջրաբաշխիչ հանգույցներում: Ընկերությունը պատրաստում է հիդրոինժեներական հանգույցներ նաև ավտոմատ հրդեհաշիջման համակարգերի պոմպակայանների համար: Հանգույցները պատրաստվում են կոռոզիայի չենթարկվող մետաղից և կահավորված են փակող փականներով ու հակավիբրացիոն սարքերով:

Արտադրությունում տեղ են գտել նաև խոշոր տրամաչափի մեխանիկական կեղտազտիչներ, ջրի բաքեր, ջրատաքացուցիչ կաթսաներ և այլ:

 

 

Comments Off on Հիդրոինժեներական հանգույցներ Արտադրություն

Կարդալ ավելին...

Մետաղական կոնստրուկցիաներ

SanTech-ի մեխանիկական արտադրամասը զբաղվում է շինարարության մեջ լայնորեն կիրառվող ամենատարբեր մետաղական կոնստրուկցիաների արտադրությամբ: Արտադրամասի ժամանակակից հաստոցների և հմուտ վարպետների շնորհիվ այստեղ կյանքի է կոչվում ցանկացած պատվեր՝ որակյալ և մատչելի:

 Արտադրությունում տեղ են գտել մետաղական դռներ, ճաղավանդակներ, խողովակների կցամասեր, կցաշուրթեր, աղբամաններ, ինժեներական կառուցվածքերի, ինչպես նաև այլ սարքավորումների հենարաններ, մետաղական պահարաններ՝ նախատեսված էլեկտրական և ջրամատակարարման համակարգերի սարքավորումների կառավարման համար, մետաղական զրուցարաններ, հիդրոսլաքներ, բակային տաղավարներ և այլն:

Արտադրամասը մետաղական կոնստրուկցիաներ է մատակարարում օդափոխության համակարգերի արտադրությանը, միաժամանակ, ըստ պատվերի, արտադրում շինարարական բազմատեսակ նյութեր, ինչպես նաև ապահովում խառատային տարբեր աշխատանքներ:

Comments Off on Մետաղական կոնստրուկցիաներ Արտադրություն

Կարդալ ավելին...

Պեմզաբետոնե սալեր

SanTech-ն արտադրում է թրթռացված և սեղմված բետոնե բլոկներ, որոնք երաշխավորում են շինարարության ամրությունն ու բարձր որակը:

Ընկերության հմուտ վարպետները ցեմենտի, ավազի և ջրի շաղախման, ինչպես նաև ճնշման և վիբրացիայի հատուկ տեխնոլոգիայի կիրառմամբ ստանում են պեմզաբետոնե որակյալ սալեր: Շնորհիվ ժամանակակից հաստոցների՝ սալերն ունեն նաև անթերի արտաքին տեսք:

Արտադրության հատուկ տեխնոլոգիային միանում է սալերի՝ բնական ճանապարհով չորացման եղանակը, ինչն ապահովում է դրանց ամրությունը: Բետոնե բլոկները կարող են լինել 10x20x40, 20x20x40 սմ չափսերի:

Առաջիկայում, պայմանավորված արտադրական ծավալների աճով, նախատեսվում է շուկա դուրս բերել նաև 6x20x40 սմ և 15x20x40 սմ չափսերի պեմզաբետոնե սալեր:

Comments Off on Պեմզաբետոնե սալեր Արտադրություն

Կարդալ ավելին...

Գիպսաստվարաթղթե իջանցքեր

Գիպսաստվարաթղթե իջանցքերը պահանջված են շինարարության տարբեր ոլորտներում, հատկապես՝ կառույցի ներքին շինարարական աշխատանքներում: Նման իջանցքերի կիրառման նպատակն է կոկիկ լուծում տալ ինտերիերի ամբողջականության էսթետիկ պահպանման հարցին՝ միաժամանակ ապահովելով ինժեներական տարբեր համակարգերի հեշտ և հարմարավետ սպասարկումը: SanTech իջանցքերը կիրառվում են գիպսաստվարաթղթե առաստաղներում ինժեներական համակարգերի կամ սարքավորումների սպասարկման համար:

Իջանցքերն ունեն առաստաղի վրա մոնտաժված դռնակի տեսք, որի օգնությամբ հնարավոր է հեշտությամբ սպասարկել էլեկտրական, ջեռուցման, օդափոխության և այլ սարքավորումներ:

Գիպսաստվարաթղթե իջանցքերն ըստ պատվերի կարող են լինել տարբեր չափերի ՝ էսթետիկապես հարմարեցվելով առաստաղի դիզայնին:

SanTech մտոցները կիրառվում են գիպսաստվարաթղթե առաստաղներում ինժեներական համակարգերի կամ սարքավորումների սպասարկման համար:

Գիպսաստվարաթղթե մտոցները կարող են լինել տարբեր չափերի, ջրակայուն կամ ոչ ջրակայուն գիպսաստվարաթղթից, զսպանակավոր սղնիով:

Comments Off on Գիպսաստվարաթղթե իջանցքեր Արտադրություն

Կարդալ ավելին...

Ճկախողովակներ՝ փայլաթիթեղով

Ճկուն օդատարներն ունեն լայն և պրակտիկ կիրառություն: Դրանք օգտագործվում են օդափոխության համակարգերում հատկապես օդատարների այն հատվածներում, որտեղ դժվար է միացումներ ապահովել ուղիղ խողովակներով: SanTech-ի ճկախողովակների արտադրության մեջ օգտագործվում են փայլաթիթեղը, մետաղալարերը:

Փայլաթիթեղով պատված ճկախողովակները որակյալ են, հուսալի. դրանք երաշխավորում են օդատարի անխափան աշխատանքը բարձր ճնշման և մինչև 75°C ջերմաստիճանի պայմաններում: Ի տարբերություն արտասահմանից ներկրվող ճկախողովակների, որոնց միայն արտաքին մակերևույթն է փայլաթիթեղով պատված, SanTech ճկախողովակները փայլաթիթեղի շերտ ունեն թե՛ դրսից և թե՛ ներսից, ինչը որակապես ավելի բարձր արդյունավետություն է ապահովում:

Արտադրվում են 102, 112, 127, 152, 162, 203, 253, 318, 353, 403 մմ տրամագծով և մինչև 7.5 մետր երկարությամբ ճկախողովակներ,լինում են ջերմամեկուսացված և առանց ջերմամեկուսացման որոնց մոնտաժումը բավականին հեշտ է և տնային պայմաններում իրագործելի նաև սեփական ուժերով:

Comments Off on Ճկախողովակներ՝ փայլաթիթեղով Արտադրություն

Կարդալ ավելին...