info@santech.am

+374 96 00 40 43

SanTech-ն իրականացնում է մետաղական օդատարների և խողովակների, օդափոխության մետաղական ճաղաշարերի, տարբեր տեսակի մետաղական կոնստրուկցիաների, ինչպես նաև մետաղից պատրաստված այլ նյութերի փոշեներկում` իտալական բարձրորակ փոշեներկով: Ընկերության կիրառած հատուկ տեխնոլոգիայի շնորհիվ՝ մետաղի փոշեներկման գործընթացում օգտագործվում է գազը՝ որպես տաքացման մեթոդ, ինչի շնորհիվ՝ ծառայության ինքնարժեքը բավականին ցածր է ստացվում:

Մետաղի բարձրակարգ փոշեներկումն իրականացվում է 3 հիմնական փուլերով, որոնցից առաջինում մետաղի մակերևույթը նախապատրաստվում է ներկման (ներառում է հեռացումը կեղտից և օքսիդներից, յուղազրկում ու ֆոսֆատացում՝ մետաղը կոռոզիայից պաշտպանելու համար):

Երկրորդ փուլում սեղմված օդի միջոցով փոշեներկը նստեցվում ներկվող մակերևույթի վրա փոշեներկման խցիկում, որն իրականացվում է էլեկտրոստատիկ ատրճանակի օգնությամբ: Ներկի մասնիկները էլեկտրոստատիկ ուժերի ազդեցության տակ ձգվում են դեպի մակերեսը և նստում հավասարաչափ շերտով:

Երրորդ փուլում իրականացվում է վերջնական մակերեսի ձևավորում հատուկ ջեռոցում:  Փոշեներկով պատված դետալները տեղադրվում են ջեռոցում, որտեղ ջերմաստիճանը հասնում է 150-220°C (կախված փոշեներկի տեսակից), և մոտ 10 րոպե տեղի է ունենում պոլիմերիզացիա, այսինքն՝ մակերեսին ֆիքսված մասնիկները հալչում են և ամրանում, ձևավորվում է մակերեսը:

Մակերեսի թաղանթի ձևավորումից հետո դետալները սառեցվում են և պատրաստ են օգտագործման:

  • edit_30
  • edit_31
  • edit_32
  • edit_33
  • edit_34