info@santech.am

+374 96 00 40 43

SanTech-ի մեխանիկական արտադրամասը զբաղվում է շինարարության մեջ լայնորեն կիրառվող ամենատարբեր մետաղական կոնստրուկցիաների արտադրությամբ: Արտադրամասի ժամանակակից հաստոցների և հմուտ վարպետների շնորհիվ այստեղ կյանքի է կոչվում ցանկացած պատվեր՝ որակյալ և մատչելի:

 Արտադրությունում տեղ են գտել մետաղական դռներ, ճաղավանդակներ, խողովակների կցամասեր, կցաշուրթեր, աղբամաններ, ինժեներական կառուցվածքերի, ինչպես նաև այլ սարքավորումների հենարաններ, մետաղական պահարաններ՝ նախատեսված էլեկտրական և ջրամատակարարման համակարգերի սարքավորումների կառավարման համար, մետաղական զրուցարաններ, հիդրոսլաքներ, բակային տաղավարներ և այլն:

Արտադրամասը մետաղական կոնստրուկցիաներ է մատակարարում օդափոխության համակարգերի արտադրությանը, միաժամանակ, ըստ պատվերի, արտադրում շինարարական բազմատեսակ նյութեր, ինչպես նաև ապահովում խառատային տարբեր աշխատանքներ:

  • edit_62
  • edit_61
  • edit_1
  • edit_14
  • edit_13
  • edit_52
  • edit_60
  • edit_63