info@santech.am

+374 96 00 40 43

Օդորակում

Օդորակման համակարգի շնորհիվ՝ օդին հաղորդվում են անհրաժեշտ որակական հատկանիշներ՝ շինության ներսում ստեղծելով պահանջվող ջերմաստիճանը, հարաբերական խոնավություն և մաքրության որոշակի աստիճան: SanTech օդորակման համակարգերն ապահովում են օդի հովացում և տաքացում: Ընկերությունն ունի օդորակման համակարգերի տեղադրման մեծ փորձ տարբեր տիպի շինություններում, այդ թվում՝ հյուրանոցներ, բնակարաններ, առանձնատներ:

Օդորակման սարքավորումներում օգտագործված ժամանակակից տեխնոլոգիան թույլ է տալիս ունենալ էներգիայի մեծ խնայողություն: SanTech-ն հայկական շուկայում առաջարկում է Gree ապրանքանիշի օդորակիչներ, որոնք բաժանվում են տարբեր ենթախմբերի` սպլիտ համակարգեր՝ մեկական արտաքին և ներքին սարքերով, ինչպես նաև մուլտիսպլիտ համակարգեր, որոնց միջոցով մեկ արտաքին սարքով հնարավոր է աշխատեցնել մի քանի ներքին սարքեր: Բոլոր սարքերի դեպքում կիրառված են ժամանակակից տեխնոլոգիաներ, ինչը թույլ է տալիս օգտագործել սարքի այն հզորությունը, որը պահանջվում է՝ ի տարբերություն նախկինում եղած տարբերակների, որոնք աշխատում էին ամբողջ հզորությամբ և որոշակի դադարներով:

Օդորակման նշված սարքավորումները համարվում են բավականին ճկուն մոնտաժման աշխատանքների համար, ունեն տարատեսակ ձևեր՝ պատին ամրացվող, հատակին դրվող, կանալային:

Comments Off on Օդորակում Ծառայություններ

Կարդալ ավելին...

Ծխահեռացում

Ծխահեռացումը շենքի անվտանգության համակարգի կարևորագույն բաղադրիչներից է: Ծխահեռացման համակարգը նախատեսված է հրդեհի ժամանակ մարդկանց հոսքն ավելի ճշգրիտ ուղղորդելու համար. ստեղծում է օդի ներհոսք, որպեսզի էվակուացիոն ելքերով մարդիկ կարողանան տարհանվել: Հայկական շուկայում SanTech-ն առաջակում է ռուսական արտադրության բարձրորակ օդամուղներ:

Ընկերությունից կարող եք ձեռք բերել ծխահեռացման համակարգի և դիմհարի օդամուղներ, հակահրդեհային փականներ: Մոնտաժումն իրականացվում է SanTech-ի արհեսատավարժ մասնագետների կողմից՝ ըստ նախագծի:

Comments Off on Ծխահեռացում Ծառայություններ

Կարդալ ավելին...

Հրդեհաշիջում

Հրդեհաշիջումը կառույցի անվտանգության ապահովման համար առաջնային բաղադրիչներից է:

SanTech-ի մոնտաժային աշխատանքներ իրականացնող առանձին ենթաբաժին զբաղվում է հրդեհաշիջման համակարգերի մոնտաժով, որը կարող է լինել ավտոմատացված և ոչ ավտոմատացված: Մոնտաժումն իրականացվում է ինչպես հեղինակային, այնպես էլ տրամադրված նախագծի հիման վրա: Օգտագործվում են սեփական արտադրության, նաև՝ ողջ աշխարհում ճանաչված ընկերությունների սարքավորումներ ու համակարգեր: SanTech-ի մոնտաժած հրդեհաշիջման համակարգերն աշխատում են ջրով: Օգտագործվում են եվրոպական արտադրության բարձր ճնշման պոմպեր, նաև ջրի ծավալային ռեզերվուարներ, որոնք անհրաժեշտ են հրդեհի ժամանակ:

Համակարգերի մոնտաժման ընթացքում աշխատանքային խմբերի ղեկավարներն ակտիվորեն համագործակցում են թե՛ պատվիրատուի և թե՛ պատվիրատուի կողմից նշանակված՝ շինարարական աշխատանքների վերահսկողություն իրականացնող կազմակերպության հետ:

Comments Off on Հրդեհաշիջում Ծառայություններ

Կարդալ ավելին...

Ջրահեռացում

Ջրահեռացման համակարգը ցանկացած շինության անբաժանելի մասն է: SanTech-ը հայկական շուկայում առաջարկում է ջրահեռացման՝ գերմանական արտադրության բարձրորակ խողովակներ և կցամասեր: Առաջարկվող ապրանքների տեսականիում կարող եք գտնել նաև անաղմուկ խողովակներ, որոնք բավականին մեծ պահանջարկ են վայելում ժամանակակից շինարարության ոլորտում: SanTech-ն առաջարկում է նաև խողովակներ՝ նախատեսված կոյուղու արտաքին ցանցի համար:

Ինժեներական հաշվարկներ կարող են իրականացվել բոլոր տեսակի շինարարական կառուցվածքների համար՝ հիմք ընդունելով տվյալ կառույցի ճարտարապետական և կոնստրուկտորական լուծումները: Յուրաքանչյուր շինարարական կառույցի համար համակարգեր նախագծելիս ցուցաբերվում է անհատական մոտեցում: Ջրահեռացման համակարգերի տեղադրումն իրականացվում է՝ տարբեր բարդության մոնտաժային աշխատանքներ կատարելով:

Comments Off on Ջրահեռացում Ծառայություններ

Կարդալ ավելին...

Ջրամատակարարում

Ճիշտ նախագծված և մոնտաժված ջրամատակարարման համակարգը երաշխավորում է բարենպաստ կենցաղային պայմաններ: SanTech-ը հայկական շուկայում առաջարկում է ջրամատակարարման համակարգի համար նախատեսված՝ գերմանական Banninger ընկերության բարձրորակ խողովակները, ինչպես նաև Ebara ապրանքանիշի պոմպերը: Բացի մոնտաժային աշխատանքներից, ընկերությունը կարող է իրականացնել նաև մոնտաժվող համակարգերի վերահսկողության ծառայություն, երբ SanTech-ի նախագծի հիման վրա՝ մոնտաժն իրականացնում է այլ կազմակերպություն: Նման դեպքերում SanTech-ը կարող է ընդունել նախագծի հեղինակային վերահսկողության, ինչպես նաև տեխնիկական հսկողության պատվեր՝ հոգալով, որ շինարարության բոլոր տարրերը համապատասխանեն ստանդարտին:

Comments Off on Ջրամատակարարում Ծառայություններ

Կարդալ ավելին...

Օդափոխություն

Օդափոխության համակարգն ապահովում է կառույցում օդի պարբերական թարմացումը: Նրա միջոցով հնարավոր է արտածել միջավայրի վնասակար նյութերը: SanTech օդափոխության համակարգերն ապահովում են օդի անհրաժեշտ մաքրությունը, ինչը և թույլ է տալիս առանց բնական օդափոխման ստեղծել որակյալ մեխանիկական օդափոխություն: Ընկերությունն առաջարկում է Salda ապրանքանիշի բարձրակարգ օդամուղներ, օդի ներածման սարքավորումներ, ինչպես նաև սեփական արտադրության օդափոխության ճաղաշարեր, դիֆուզորներ:

Ընկերությունը նախագծային աշխատանքներ իրականացնելիս օգտվում է ինչպես տեղական, այնպես էլ միջազգային ստանդարտներից, համակարգչային մասնագիտական ծրագրերից: Նախագծային աշխատանքների իրականացումը կարող է սկսվել ինչպես չափագրումներ կատարելու փուլից, այնպես էլ՝ հատակագծի և տեխնիկական առաջադրանքի հիման վրա: Նախքան նախագծումը սկսելը SanTech-ի մասնագետներն իրականացնում են կառույցի ջերմային հաշվարկներ, օդափոխության պահանջների և այլ պարամետրերի ուսումնասիրություն:

Comments Off on Օդափոխություն Ծառայություններ

Կարդալ ավելին...

Ջեռուցում

SanTech ջեռուցման համակարգերի միջոցով ձմռանը ստեղծեք բարենպաստ պայմաններ ցանկացած շինությունում: Ընկերությունն առաջարկում է ամենատարբեր համակարգեր՝ հատակային ջեռուցման, օդային և ավանդական մարտկոցային, որոնք հաջողությամբ կիրառվում են յուրաքանչյուր տիպի կառույցում: SanTech-ից կարող եք ձեռք բերել եվրոպական արտադրության կաթսաներ, ջեռուցման համակարգի պոմպեր, մարտկոցներ, խողովակներ, ինչպես նաև սեփական արտադրության բարձրորակ մեկուսիչներ:

Նախագծման և մոնտաժման ընթացքում օգտագործվում են այնպիսի համակարգեր, որոնք մաս են կազմում էներգախնայող և վերականգնվող էներգետիկայի համակարգերի, այդ թվում՝ կիրառվում են արևային ջեռուցման պասիվ և ակտիվ համակարգեր, օգտագործվում երկրաջերմային էներգիան, էներգիայի տարբեր տեսակի վերաօգտագործիչներ:

Comments Off on Ջեռուցում Ծառայություններ

Կարդալ ավելին...