info@santech.am

+374 96 00 40 43

Ինչպես ճիշտ ընտրել ջեռուցման կաթսան

Comments Off on Ինչպես ճիշտ ընտրել ջեռուցման կաթսան Uncategorized

Ավանադական և կոնդենսացիոն կաթսաներ: Ո՞րն ընտրել:

Այսօր, ունենալով ջեռուցման կաթսա ընտրելու լայն հնարավորություններ, մեզանից շատերը հաճախ բախվում են առավել հարմար և արդյունավետ կաթսա ընտրելու խնդրին:

Ջեռուցման կաթսա ընտրելիս բոլորս առաջնորդվում ենք հետևյալ սկզբունքներով`

  • Շատ թանկ չլինի
  • Երկար ծառայի
  • Քիչ ծախսի

Շուկայում մեր ընտրությունը տատանվելու է ավանդական կաթսաների և կոնդենսացիոն կաթսաների միջև: Ո՞րն է դրանց տարբերությունը:

Երբ ջեռուցման կաթսան բնական գազ է այրում ջուրը տաքացնելու համար, այն արտամղում է CO2 գազ և գոլորշի: Ավանդական կաթսայի դեպքում գոլորշին միանգամից դուրս է մղվում ծխնելույզով: Կոնդենսացիոն կաթսան նախագծված է այնպես, որ կլանում է գոլորշու էներգիան, օգտագործում ջուրը տաքացնելիս և հետո միայն առանձին խողովակով դուրս մղում կաթսայից: Վերջինը կարևոր է անվտանգության տեսանկյունից:

Ինչու՞ ընտրել կոնդենսացիոն կաթսա:

  • «Կանաչ» պրոդուկտ է: Բնապահպահպանական տեսակետից կոնդենսացիոն կաթսաները նպատակահարմար են, քանի որ քիչ կարբոն են արտազատում ավանդականի համեմատ:
  • Քիչ է ծախսում: Իրենց կառուցվածքի և գոլորշուց էներգիա կլանելու լարցուցիչ ֆունկցիայի շնորհիվ կոնդենսացիոն կաթսաները նույն ջերմությունը հաղորդում են 20% քիչ ծախսերով:
  • Էֆեկտիվ է: Կախված բնական գազի կալորիականությունից և ջեռուցման համակարգից՝ կոնդենսացիոն կաթսաները վերականգնում են վատնված էներգիայի 10-11%-ը:

Ինչու՞ ընտրել ավանդական կաթսա:

  • Պարզ կառուցվածք: Ավանդական կաթսաները թեթև են, հեշտ տեղափոխելի, քիչ տարածք են զբաղեցնում ի տարբերությունը կոնդենսացիոնների:
  • Ցածր գին: Եթե ձեզ անհրաժեշտ է կարճաժամկետ ժամանակահատվածում խոսափել խոշոր ծախսերից, ավանադական կաթսան ավելի հարմար տարբերակ է: Սակայն երկարաժամկետում այն ավելի ծախսատար է:

Այս պահին ավանդական կաթսաները մեր շուկայում ավելի լայն տարածում ունեն: Սակայն կոնդենսացիոն կաթսաները, տեխնոլոգիայի կատարելագործմանը զուգընթաց, առաջատար են դառնում:

Ներկայացնում ենք նաև տեսանյութեր, որոնք կօգնեն վիզուալ պատկերացնել կոնդենսացիոն և ավանդական կաթսաների տարբերությունները:

Ինչպես է աշխատում ավանդական կաթսան`

Ինչպես է աշխատում կոնդենսացիոն կաթսան`