info@santech.am

+374 96 00 40 43

SanTech-ը ներկրում է գայլիկոններ:

Heller-ը հորատման գործիքներ արտադրող գերմանական ընկերություն է, որն իր արտադրանքն արտահանում է աշխարհի բազմաթիվ երկրներ: Ընկերությունն ունի հարուստ փորձ և մեծ վստահություն է վայելում ոլորտի բարձրակարգ մասնագետների շրջանում:

Պատահական չէ ընկերության կարգախոսը՝ «Պրոֆեսիոնալներից պրոֆեսիոնալներին»: Առաջարկվող գործիքների գերմանական բարձր որակից բացի, Heller-ի հաճախորդները գնահատում ու կարևորում են այն հոգատարությունը, որը դրսևորում է կազմակերպությունը տարբեր ծառայություններ մատուցելիս: