Ճկուն օդատարներն ունեն լայն և պրակտիկ կիրառություն: Դրանք օգտագործվում են օդափոխության համակարգերում հատկապես օդատարների այն հատվածներում, որտեղ դժվար է միացումներ ապահովել ուղիղ խողովակներով: SanTech-ի ճկախողովակների արտադրության մեջ օգտագործվում են փայլաթիթեղը, մետաղալարերը:
Փայլաթիթեղով պատված ճկախողովակները որակյալ են, հուսալի. դրանք երաշխավորում են օդատարի անխափան աշխատանքը բարձր ճնշման և մինչև 75°C ջերմաստիճանի պայմաններում: Ի տարբերություն արտասահմանից ներկրվող ճկախողովակների, որոնց միայն արտաքին մակերևույթն է փայլաթիթեղով պատված, SanTech ճկախողովակները փայլաթիթեղի շերտ ունեն թե՛ դրսից և թե՛ ներսից, ինչը որակապես ավելի բարձր արդյունավետություն է ապահովում:
Արտադրվում են 102, 112, 127, 152, 162, 203, 253, 318, 353, 403 մմ տրամագծով և մինչև 7.5 մետր երկարությամբ ճկախողովակներ,լինում են ջերմամեկուսացված և առանց ջերմամեկուսացման որոնց մոնտաժումը բավականին հեշտ է և տնային պայմաններում իրագործելի նաև սեփական ուժերով: