info@santech.am

+374 96 00 40 43

Ինչու է անհրաժեշտ ջեռուցման համակարգի օդազրկումը

Comments Off on Ինչու է անհրաժեշտ ջեռուցման համակարգի օդազրկումը Uncategorized

Ժամանակի ընթացքում ջեռուցման համակարգի մեջ օդ է կուտակվում: Օդի փոքր քանակությունը մուտք է գործում ջեռուցման համակարգ ամեն անգամ, երբ կաթսայից ջրի թարմ հոսք է մղվում դեպի մարտկոցներ: Օդը կուտակվում է մարտկոցների վերին հատվածում, կանխում այդ հատվածում տաք ջրի հոսքը և նվազեցնում է դրանց ջեռուցման հզորությունը:

Ինչպե՞ս հասկանալ, օդազրկման կարիք կա, թե՞ ոչ:

Միացրեք ջեռուցման համակարգը, սպասեք մարտկոցները տաքանան: Եթե համակարգում օդ է կուտակվել, դրանցից որոշների վերին հատվածը ավելի սառը կլինի ստորին հատվածից: Այնտեղ, որտեղ հայտնաբերեք նման խնդիր, հենց այդտեղ էլ կուտակված է օդը:

Ինչպե՞ս օդազրկել: Քայլ առ քայլ.

  1. Համոզվեք որ ջեռուցման համակարգը անջատված է և մարտկոցները ամբողջությամբ սառն են: Միացրած ջեռուցման դեպքում ձեր գործողությունները հակառակ էֆեկտը կարող են ունենալ: Համակարգի մեջ կարող հնարավոր է ավելի շա օդ հավաքվի: Դրանից խուսափելու համար անհրաժեշտ է անջատել և սպասել, որ ջեռուցման համակարգը ամբողջությամբ հովանա:
  2. Մարտկոցի բանալիով բացել գլխիկը` պտտելով ժամսլաքի հակառակ ուղղությամբ: Եթե չեք գտնում բանալին, կարող եք օգտագործել հարթ պտուտակահան կամ այլ հարմար գործիք: Կուտակված գազը կսկսի դուրս գալ:
  3. Փակել մարտկոցն այն ժամանակ, երբ օդի փոխարեն կսկսի դուրս գալ ջուրը: Նախապես պատրաստեք սրբիչ կան տարա, որպեսզի ջուրը չթափվի գետնին:

Այս գործողությունը անհրաժեշտ է կատարել բոլոր այն մարտկոցների հետ, որոնց մեջ օդ է կուտակվել:

Օդազրկելուց հետո անհրաժեշտ է բարձրացնել ջերմաստիճանը սովորականից մի փոքր ավելի բարձր, որպեսզի վերականգնվի անհրաժեշտ մակարդակի ճնշումը:

Կարևոր է ջեռուցման համակարգը օդազրկել պարբերաբար: Դա թույլ կտա կատարված ջեռուցման ծախսերից հնարավորինս շատ տաքություն ստանալ:

Օդազրկումը հեշտ գործընթաց է, որը ինքնուրույն կարող եք կատարել՝ հետևելով վերը նշված խորհուրդներին: