Ջերմային կորուստներից խուսափելու հարցում կատարյալ արդյունավետություն են ապահովում SanTech ջերմամեկուսիչները: Պոլիէթիլենից և հատուկ խառնուրդից ստացվող այս ջերմամեկուսիչները Հայաստանում արտադրում է միայն SanTech-ը:
Ջերմամեկուսիչներն արտադրվում են առաջնային հումքով, ինչն ապահովում է դրանց էկոլոգիապես մաքուր լինելը, միաժամանակ դրանք անհամեմատ մատչելի են, քան արտասահմանից ներկրվող տարբերակները: Կիրառվում են հիմնականում ջեուցման, տաք և սառը ջրամատակարարման և այլ ջերմային համակարգերում` խողովակներից տարբեր տեսակի ջերմային կորուստները նվազագույնին հասցնելու համար:
SanTech-ն արտադրում է 22, 28, 35, 42, 52, 65 մմ տրամագիծ ունեցող խողովակի ջերմամեկուսիչներ: Նոր,՝ առավել հզոր հոսքագծի շնորհիվ՝ արտադրվում են ավելի լայն տրամագծի խողովակավոր ջերմամեկուսիչներ, ինչպես նաև արտադրական ծավալները մեծացվել են:
Ժամանակակից աշխարհում մեծ կարևորություն ունի ձեռք բերած ջերմամեկուսացումը ոչ միայն շինության ներքին ճիշտ միկրոկլիմայի ստեղծման, էներգախնայողության, այլև կառույցի երկարակեցության երաշխավորման հարցում: SanTech խողովակավոր ջերմամեկուսիչները ոչ միայն կանխում են էներգիայի կորուստը, այլև պաշտպանում են ինժեներական համակարգերը վաղաժամ վնասումից:
Բարձր արդյունավետություն ապահովող էկոլոգիապես մաքուր ջերմամեկուսիչ խողովակները SanTech-ի լավագույն այցեքարտերից են, որոնք ցանկացած շինարարություն դարձնում են որակապես առավել կայուն ու արդյունավետ: