info@santech.am

+374 96 00 40 43

ֆինանսական հաշվետվություններ

Այսօր

industrial-698563_1920

Main Facility and HQ in Maine (2015)

SanTech ապրանքանիշը ներկայացնում է «Հատուկ սանտեխմոնտաժ» ՓԲ ընկերությունը, որ մասնագիտացած է օդորակման, ջեռուցման, հովացման, օդափոխության, ինչպես նաև ջրամատակարարման, ջրահեռացման, ծխահեռացման ու հակահրդեհային համակարգերի պատրաստման և տեղադրման ոլորտներում: Ընկերությունը զբաղվում է հիշյալ համակարգերում կիրառվող սարքերի ու սարքավորումների ներմուծմամբ և վաճառքով ևս: 2011 թվականից գործում է նաև պոլիէթիլենային հումքով ջերմամեկուսիչների հոսքագիծը:

«Հատուկ սանտեխմոնտաժ» ընկերությունը համագործակցում է ավելի քան 25 հայտնի միջազգային կազմակերպությունների հետ: 2011 թվականից ի վեր «Հատուկ սանտեխմոնտաժ» ՓԲԸ հանդիսանում է GREE ապրանքանիշի խոշորագույն ներկրողը Հայաստանում: BENNINGER ապրանքանիշը, որը միջազգային շուկայում ճանաչվել է պոլիէթիլենային հումքից արտադրված խողովակների լավագույն արտադրողը, «Հատուկ սանտեխմոնտաժ» ընկերությունը սկսել է ներկրել 2009 թվականից և հանդիսանում է էքսկլյուզիվ ներկայացուցիչը ՀՀ-ում: Ընկերությունը  2015 թվականից սկսել է պաշտոնապես Հայաստան ներկրել նաև  Rehau ապրանքանիշը:

«Հատուկ սանտեխմոնտաժ»-ը համագործակցում է ոլորտի մի շարք այլ հեղինակավոր կազմակերպությունների հետ ևս, ինչպիսին են, օրինակ, իտալական Ebara, Ecoflame, Varem, Aermec, գերմանական Wolf, Ostendorf, լեհական Retting Heating, Dospel, լիտվական Salda, ռուսական Lissant, Veza ընկերությունները:

«Հատուկ սանտեխմոնտաժ» ՓԲԸ-ն այսօր զբաղեցնում է մոտ 4700 քմ տարածք, ունի ավելի քան 110 աշխատող:

 

Պատմություն

mechanic-63201_1920

Beginnings in 1923

«Հատուկ սանտեխմոնտաժ» ՓԲ ընկերությունն իր գործունեությունը սկսել է 1956 թվականին որպես «Հայ սանտեխմոնտաժ» տրեստի մոնտաժային վարչություն, որը զբաղվել է սանտեխնիկայի մոնտաժով:

Հետագայում՝ 1999 թվականին, այն սեփականաշնորհվել է՝ դառնալով «Հատուկ սանտեխմոնտաժ» բաց բաժնետիրական ընկերություն՝ ի դեմս տնօրեն Մերուժան Ռաֆայելյանի:

2004 թվականի օգոստոսին կազմակերպությունը դարձել է փակ բաժնետիրական ընկերություն:

 

Մեր առաքելությունը

SanTech-ի նպատակն է իր բարձրակարգ մասնագետների շնորհիվ ապահովել մարդկանց հարմարավետ կյանքը և անվտանգությունը նրանց տներում և աշխատավայրերում, ադմինիստրատիվ, առողջապահական և արտադրական շինություններում: