info@santech.am

+374 96 00 40 43

3

SanTech-ը ներկրում է պոլիպրոպիլենային խողովակներ իրենց կցամասերով՝ նախատեսված տաք կամ սառը ջրի, ինչպես նաև՝ տաքացվող հատակների համար:

Bänninger Reiskirchen ընկերության բարձրորակ կցամասերը հայտնի են հատկապես նրանով, որ նախատեսված են ճնշման տակ օգտագործելու համար:

Ընկերությունն իր առջև խնդիր է դրել բավարարելու շուկայի դինամիկության և ստեղծարարության ոչ միայն ներկա, այլև ապագա պահանջները: Առաջնակարգ կցամասերը պատրաստված են առաջնային հումքից և ոչ մի դժվարություն չեն ստեղծում մոնտաժման աշխատանքների ժամանակ:

Որակի բարձր ստանդարտը թույլ է տալիս տրամադրել 5 մլն եվրոյի երաշխիք յուրաքանչյուր վնասի համար՝ տասը տարվա կտրվածքով: Լոգիստիկ համակարգի մեծ արդյունավետության շնորհիվ՝ ընկերությունն ունի բարձր որակավորում ապրանքների մատակարարման հարցում: