info@santech.am

+374 96 00 40 43

SanTech շերտամեկուսիչներն արտադրվում են բարձրորակ պոլիէթիլենային հումքից և կիրառվում են գլխավորապես լամինատե, ինչպես նաև՝ տաքացվող հատակներում: Ընկերությունը պոլիէթիլենային հումքով շերտամեկուսիչների միակ արտադրողն է Հայաստանում և մշակել է տեխնոլոգիա, որն ապահովում է կատարյալ արդյունավետություն, միևնույն ժամանակ՝ մատչելիություն:

Լամինատե հատակներում կիրառվող շերտամեկուսիչի դերը հատակի ներքին մակերևույթը հարթեցնելն է, փափկություն հաղորդելը: Տաքացվող հատակների դեպքում օգտագործվում են փայլաթիթեղով պատված շերտամեկուսիչները, որոնք ծառայում են ջերմության հավասարաչափ բաշխմանը, ջերմային կորուստներից խուսափելուն, հետևաբար նաև՝ էներգախնայողությանը:

Նմանատիպ հատակների արդյունավետությունը մեծապես կախված է շերտամեկուսիչի որակից և նրա՝ հատակի կառուցվածքում գրագետ օգտագործումից: SanTech-ի 2-20 մմ հաստությամբ դիմացկուն շերտամեկուսիչներն ապահովում են լիարժեք արդյունք՝ շերտամեկուսիչի կառուցվածքում օգտագործվող որակյալ նյութերի շնորհիվ:

  • edit_45
  • edit_44
  • edit_42-1
  • edit_43
  • edit_64
  • edit_46
  • edit_47
  • edit_48