info@santech.am

+374 96 00 40 43

Ostendorf Kunststoffe

12

SanTech-ը ներկրում է ջրահեռացման և կոյուղու խողովակներ: Վերջիններս կարող են լինել ինչպես արտաքին միջավայրում օգտագործման համար նախատեսված, այնպես էլ՝ փակ տարածություններում: Ostendorf Kunststoffe-ն արտադրում է հատուկ տեսակի խողովակներ, որոնք ապահովում են ջրի անձայն հոսքը:

Ostendorf Kunststoffe գերմանական ընկերությունը ստեղծվել է 1973 թվականին որպես ընտանեկան բիզնես՝ սկսելով պոլիպրոպիլենային խողովակների և կցամասերի արտադրությունից: Արագորեն գրանցելով խոշոր հաջողություններ շուկայում՝ ընկերությունը շուտով սկսեց ամբողջական արտադրատեսակների արտադրությունը: Այսօր Ostendorf Kunststoffe ընկերությունն առաջատարն է կոյուղաջրերի խողովակների արտադրության շուկայում:

Ներկայում Ostendorf Kunststoffe-ն արտահանում է իր արտադրանքն աշխարհի տարբեր երկրներ: Ընկերության լավագույն լուծումներից է կոյուղաջրերի աղմուկի նվազեցումը շինարարության մեջ:

Comments Off on Ostendorf Kunststoffe Գործընկերներ

Կարդալ ավելին...

Zer

1SanTech-ը ներկրում է ներկրում է օդատարների և խողովակների ամրացումներ՝ խոմուտներ:

Comments Off on Zer Գործընկերներ

Կարդալ ավելին...

Heller

SanTech-ը ներկրում է գայլիկոններ:

Heller-ը հորատման գործիքներ արտադրող գերմանական ընկերություն է, որն իր արտադրանքն արտահանում է աշխարհի բազմաթիվ երկրներ: Ընկերությունն ունի հարուստ փորձ և մեծ վստահություն է վայելում ոլորտի բարձրակարգ մասնագետների շրջանում:

Պատահական չէ ընկերության կարգախոսը՝ «Պրոֆեսիոնալներից պրոֆեսիոնալներին»: Առաջարկվող գործիքների գերմանական բարձր որակից բացի, Heller-ի հաճախորդները գնահատում ու կարևորում են այն հոգատարությունը, որը դրսևորում է կազմակերպությունը տարբեր ծառայություններ մատուցելիս:

Comments Off on Heller Գործընկերներ

Կարդալ ավելին...

Pres Block

3-2SanTech-ը ներկրում է բաշխիչ սանրիկներ՝ պլաստիկ և մետաղական:

Pres Block ընկերությունը մեծապես հպարտանում է իր իտալական ծագմամբ՝ հայտարարելով. «Արտադրված է Իտալիայում. դա մեր ուժն է»: Ընկերության արտադրանքն իսկապես հայտնի է իր  հուսալիությամբ և որակով: Կարևորելով հաճախորդի բավարարվածությունը՝ Pres Block-ն իր գլխավոր առավելություններից է համարում նաև շուկային էկոլոգիապես մաքուր արտադրանք առաջարկելը:

Comments Off on Pres Block Գործընկերներ

Կարդալ ավելին...

Kas

2-2SanTech-ը ներկրում է պոլիպրոպիլենային խողովակներ:

Թուրքական ընկերությունը Kas բրենդի ներքո գործունեություն ծավալել սկսեց 1994 թվականից և կարճ ժամանակում ճանաչում ձեռք բերեց Ստամբուլում:

Kas-ի հիմնական արտադրանքը խողովակներն են և դրանց կցամասերը, սակայն տեսականին մշտապես թարմացվում է՝ հարստացվելով նոր տեխնոլոգիաներով ու լուծումներով: Ընկերությունը փորձում է հավասարակշիռ մոտեցում ցուցաբերել որակի, գնի և սպասարկման հարաբերակցությունում, թարմացնում իր առաջարկները՝ ըստ հաճախորդների կողմից ներկայացվող պահանջարկի:

Comments Off on Kas Գործընկերներ

Կարդալ ավելին...

Kress

5-2SanTech-ը ներկրում է շինարարական գործիքներ:

Kress գերմանական ընկերության արտադրած շինարարական գործիքները լայն ճանաչում ունեն ողջ աշխարհում: Շնորհիվ նորարարական տեխնոլոգիաների, բացառիկ դիզայնի և բարձր որակի՝ դրանք մեծ պահանջարկ և սպառում ունեն շուրջ 60 երկրներում:

Էլեկտրական շարժիչների արտադրության ոլորտում շուրջ 85 տարվա փորձը, շինարարական գործիքների արտադրության ոլորտում մոտ 50 տարվա գործունեությունը վաղուց արդեն ապահովել են Kress-ի բարձր դիրքերն ու ճանաչելիությունը միջազգային շուկայում:

Comments Off on Kress Գործընկերներ

Կարդալ ավելին...

Sigma-Vent

4-2SanTech-ը ներկրում է ծխահեռացման և հակահրդեհային փականներ: Sigma-Vent-ն արտադրում է նաև ծխահեռացման և դիմհարի օդամուղներ:

Ընկերությունը գործունեություն է ծավալում ռուսական շուկայում, սակայն մեծապես օգտվում է եվրոպական արտադրողների հումքից: Իր ոլորտում համարվում է լավագույն և դինամիկ տեմպերով առաջ շարժվող ընկերություններից Ռուսաստանում: Sigma-Vent-ը հպարտանում է ոչ միայն իր արտադրանքի որակով, այլև մատչելի գներով և սպասարկման արագությամբ:

Comments Off on Sigma-Vent Գործընկերներ

Կարդալ ավելին...

Veza


imageSanTech-ը ներկրում է
ծխահեռացման և դիմհարի օդամուղներ:

Veza ռուսական ընկերությունը օդափոխության, ջեռուցման և հովացման սարքավորումների արտադրության ոլորտում է արդեն ավելի քան 20 տարի: Veza-ն հայտնի է իր՝ օդի ներածման և արտածման սարքավորումներով, օդամուղներով, սառնարանային մեքենաներով, հակահրդեհային և ծխահեռացման փականներով:

Ընկերությունը արտադրական ծավալուն գործընթացներից բացի ներգրավված է նաև ոլորտի զարգացման տեսական աշխատանքներում՝ պարբերաբար կազմակերպելով թեմատիկ սեմինարներ ու դասախոսություններ և հրավիրելով հետաքրքրված մասնագետների աշխարհի տարբեր ծայրերից:

Comments Off on Veza Գործընկերներ

Կարդալ ավելին...

Aerostar

7-2SanTech-ը ներկրում է փականներ և օդափոխության սարքավորումներ:

Aerostar  ուկրաինական ընկերությունը շուկայում է արդեն շուրջ տասը տարի և համարվում է առաջատար օդափոխության իր սարքավորումներով:  Ընկերությունը հայտնի է նորարարություններով օդամուղների, օդի ներածման և արտածման ագրեգատների, օդափոխության համակարգում կիրառվող փականների և օդափոխության այլ սարքավորումների արտադրության ոլորտում:

Aerostar-ն ունի ոչ ստանդարտ կցամասերի սեփական արտադրամաս, ինչի շնորհիվ կարողանում է բավարարել անգամ ամենաբծախնդիր պատվիրատուի պահանջները:

Comments Off on Aerostar Գործընկերներ

Կարդալ ավելին...