info@santech.am

+374 96 00 40 43

VKT

12SanTech-ը ներկրում է հակահրդեհային, ծխահեռացման փականներ, ինչպես նաև օդափոխության ագրեգատներ: VKT-ն արտադրում է նաև ծխահեռացման և դիմհարի օդամուղներ:

VKT ռուսական ընկերությունն իր գործունեությունը սկսել է 2004 թվականից և այսօր համարվում է օդափոխության և հակահրդեհային սարքավորումներ արտադրող լավագույն կազմակերպություններից Ռուսաստանում: Ընկերությունը սերտ համագործակցություններ ունի եվրոպական շուկայի հետ: VKT-ն առաջնային է համարում ոչ միայն տեսականու ընդլայնումը, այլև մշտապես ժամանակակից տեխնոլոգիաներ ներդնելը սեփական արտադրությունում:

Comments Off on VKT Գործընկերներ

Կարդալ ավելին...

R-flex

2-1SanTech-ը ներկրում է կաուչուկային հիմքով մեկուսիչներ, որոնք լինում են թերթաձև և խողովակաձև: Դրանք օգտագործվում են ջեռուցման և օդորակման համակարգերի խողովակների ջերմամեկուսացման համար:

R-flex խողովակները ներկայացնում է թուրքական ODE ընկերությունը, որը 1985 թվականից ի վեր փորձում է մեկուսիչների շուկայում ապահովել միջազգային չափանիշներին համապատասխանող արտադրանք:

ODE ընկերությունն այսօր արտահանում է կազմակերպում արդեն շուրջ 70 երկրներ:

Comments Off on R-flex Գործընկերներ

Կարդալ ավելին...

Sassin

4-1SanTech-ը ներկրում է hոսանքի համար նախատեսված ապահովիչներ, հոսանքի տատանման կարգավորիչներ, հոսանքի հետ կապված այլ սարքավորումներ:

Sassin չինական ընկերությունը շուկայում գործունեություն է ծավալում՝ սկսած 1993 թվականից: Ընկերությունն առաջնորդվում է «Ավելի լավ էլեկտրականություն, ավելի լավ կյանք» սկզբունքով՝ որպես արժեքներ կարևորելով արդյունավետությունը, նորարությունը և կայունությունը:

Ընկերությունը մեծ ուշադրություն է հատկացնում անձնակազմի բարձր որակավորմանը՝ ներգրավելով ոլորտի լավագույն մասնագետներին, մշտապես կազմակերպելով վերապատրաստումներ:

Comments Off on Sassin Գործընկերներ

Կարդալ ավելին...

Ottocool

5-1SanTech-ը ներկրում է պղնձե խողովակներ՝ նախատեսված ջեռուցման և օդի կոնդիցիոնացման համակարգերի համար:

Ottocool թուրքական ընկերությունը հիմնադրվել է 2004 թվականին: Տարատեսակ խողովակների արտադրության ոլորտում մասնագիտացած ընկերությունը հպարտանում է ոչ միայն իր արտադրանքի բարձր որակով, այլև պատվերները կյանքի կոչելու արագությամբ:

Արտադրանքի բարձր որակին զուգահեռ Ottocool-ն իր սպառողներին փորձում է առաջարկել մատչելի գներ:

Comments Off on Ottocool Գործընկերներ

Կարդալ ավելին...

Faf

7-1SanTech-ը ներկրում է փականներ, ֆիլտրեր, ջեռուցման համակարգի այլ բաղկացուցիչ մասեր:

FAF Valve թուրքական ընկերությունը գործունեությունը սկսել է 1986 թվականին՝ «Որակ՝ դիզայնից մինչև ապրանք» կարգախոսով:  Այսօր ընկերությունը ներկայանում է առաջնակարգ որակով և բարձր հուսալիությամբ առանձնացող արտադրանքով:

FAF Valve-ն արտահանում է կազմակերպում շուրջ 40 երկրներ:

Comments Off on Faf Գործընկերներ

Կարդալ ավելին...

Rehau

11SanTech-ը ներկրում է պոլիմերային խողովակներ:

Rehau գերմանական ընկերությունը հիմնադրվել է 1948 թվականին Բավարիայում: Նրա կարգախոսն է՝ «Բացահայտել պոլիմերային նյութի անսահամափակ հնարավորությունները»: Rehau-ն հասել է կատարելության պոլիմերային խողովակների արտադրության ոլորտում՝ շուկայում հանդես գալով պրեմիում դասի բարձրորակ խողովակներով: Վերջիններս ունեն մեծ ամրություն և հուսալիություն  ջեռուցման համակարգերում օգտագործման համար:

Ընկերությունն արտադրում է ոչ միայն խողովակների հարուստ տեսականի, այլև դրանց համար նախատեսված կցամասեր, որոնք հնարավոր է մոնտաժել միայն Rehau գործիքներով:

Ջեռուցման խողովակներից բացի, Rehau-ն ներկայացնում է նաև տաքացվող հատակի խողովակներ, որոնք կարող են աշխատել նույնիսկ արտաքին միջավայրում:

Comments Off on Rehau Գործընկերներ

Կարդալ ավելին...

Ecoflam

13SanTech-ը ներկրում է կաթսաների այրիչներ:

Ecoflam-ն արտադրում է նաև տարբեր տեսակի կաթսաներ՝ թե՛ գազով, թե՛ դիզելով և թե՛ կոշտ վառելիքով աշխատող: Դրանք հատակային կաթսաներ են և ունեն մեծ հզորություն:

Ընկերությունը հիմնադրվել է 1973 թվականին Իտալիայում: Ecoflam-ը մեծապես կարևորում է սեփական տեխնոլոգիաների մշտապես կատարելագործումը՝ միաժամանակ պահպանելով շրջակա միջավայրը, բարձրացնելով էներգախնայողության մակարդակն ու անվտանգությունը:

Comments Off on Ecoflam Գործընկերներ

Կարդալ ավելին...

Demirdokum

16SanTech-ը ներկրում է ջեռուցման և ջրատաքացուցիչ կաթսաներ, ջեռուցման մարտկոցներ:

Demirdokum թուրքական ընկերությունը հիմնադրվել է 1954 թվականին: Այն մեծ ներդրում ունի Թուրքիայի տնտեսության զարգացման գործում՝ համարվելով առաջատարներից մեկը ջեռուցման և օդորակման համակարգերի ոլորտում:

Ընկերությունը հայտնի է նաև իր արտադրանքի հետվաճառքային բարձրորակ սպասարկմամբ՝ վայելելով մեծ վստահություն սպառողների շրջանում:

Comments Off on Demirdokum Գործընկերներ

Կարդալ ավելին...

Aldes

17SanTech-ը ներկրում է ինքնակարգավորվող օդակարգավորիչ փականներ: Համագործակցությունը եղել է մեկ ծրագրի շրջանակում:

Aldes ընկերությունը հիմնադրվել է 1925 թվականին Ֆրանսիայում և այսօր ներկայացվածություն ունի 13 երկրներում:

Ընկերությունն արտադրում է օդափոխության համակարգի համար նախատեսված կարգավորիչ փականներ, ինչպես նաև այլ բաղկացուցիչ հանգույցներ և սարքավորումներ, օրինակ՝ օդամուղներ, օդորակման սարքավորումներ:

Aldes-ն առաջնահերթ խնդիր է համարում իր արտադրանքի սպառողների համար բարձրորակ օդի ապահովումը՝ ստեղծելով հարմարավետ հնարավորություններ սենյակային ջերմաստիճանի կարգավորման համար, նաև երաշխավորելով ապահովություն և էներգախնայողություն:

Comments Off on Aldes Գործընկերներ

Կարդալ ավելին...