info@santech.am

+374 96 00 40 43

BÄNNINGER

3

SanTech-ը ներկրում է պոլիպրոպիլենային խողովակներ իրենց կցամասերով՝ նախատեսված տաք կամ սառը ջրի, ինչպես նաև՝ տաքացվող հատակների համար:

Bänninger Reiskirchen ընկերության բարձրորակ կցամասերը հայտնի են հատկապես նրանով, որ նախատեսված են ճնշման տակ օգտագործելու համար:

Ընկերությունն իր առջև խնդիր է դրել բավարարելու շուկայի դինամիկության և ստեղծարարության ոչ միայն ներկա, այլև ապագա պահանջները: Առաջնակարգ կցամասերը պատրաստված են առաջնային հումքից և ոչ մի դժվարություն չեն ստեղծում մոնտաժման աշխատանքների ժամանակ:

Որակի բարձր ստանդարտը թույլ է տալիս տրամադրել 5 մլն եվրոյի երաշխիք յուրաքանչյուր վնասի համար՝ տասը տարվա կտրվածքով: Լոգիստիկ համակարգի մեծ արդյունավետության շնորհիվ՝ ընկերությունն ունի բարձր որակավորում ապրանքների մատակարարման հարցում:

Comments Off on BÄNNINGER Գործընկերներ

Կարդալ ավելին...

Gree

21

SanTech-ը ներկրում է օդորակիչներ, ֆանկոյլներ, օդափոխության ագրեգատներ:

Gree Electric Appliances Inc.-ը հիմնադրվել է 1991 թ-ին: Այսօր Gree-ն օդորակիչներ արտադրող խոշորագույն ընկերություն է, որն իր ռազմավարական զարգացման ծրագիրն անվանակոչել է «Կառուցել հարյուրամյակի ձեռնարկությունը»:

Ընկերությունը հայտնի է ոչ միայն իր բարձրորակ արտադրանքով, այլև առաջատար տեխնոլոգիաների և վաճառքի եզակի մակարդակով: Առայժմ ընկերությունը ներկայանում է 3 ապրանքանիշով ` Gree, Tosot և Kinghome` առաջարկելով արտադրանքի լայն ընտրանի, որը ներառում է կենցաղային և կենտրոնացված օդորակիչներ, օդային ջրատաքացուցիչներ, Tosot կենցաղային սարքեր, Kinghome սառնարաններ:

Gree-ն գործունեություն է ծավալում ավելի քան 160 երկրներում և տարածաշրջաններում:

gree

Comments Off on Gree Գործընկերներ

Կարդալ ավելին...

Wolf

15-1

SanTech-ը ներկրում է ջեռուցման կաթսաներ: Wolf-ը ներկայացնում է թե՛ սովորական և թե՛ կոնդեսացիոն կաթսաներ, նաև՝ օդափոխության ագրեգատներ, արևային ջրատաքացուցիչներ:

Wolf GmbH-ը համարվում է օդորակման և ջեռուցման համակարգերի առաջատար մատակարարը Եվրոպայում, որի արտադրանքները տեղադրված են հայտնի օպերային թատրոններում, օդանավակայաններում, գրասենյակային տարածքներում: Wolf  ընկերության էկոլոգիապես մաքուր և արդյունավետ ջեռուցման համակարգերի ագրեգատները սահմանում են ոլորտի բարձր նշաձողը:

Wolf-ը որպես մատակարար բաղկացած է 5 ճյուղից՝ ջեռուցում, օդափոխություն, օդորակում, արևային և համակցված ջերմության, ինչպես նաև էլեկտրաէներգիայի արտադրություն, որը ստեղծել է ամուր հիմք էներգախնայող մրցունակ համակարգի համար:

 

Սերտիֆիկատներ

 

Comments Off on Wolf Գործընկերներ

Կարդալ ավելին...

Varem

8

SanTech-ը ներկրում է բաքեր՝ կուտակիչ և ընդարձակման, նաև արագային ջրատաքացուցիչներ: Varem-ի արտադրանքը լայնորեն կիրառվում է ջեռուցման համակարգերում:

Varem իտալական ընկերությունը, որպես առաջատար ընդարձակման բաքերի և ավտոկլավային արտադրության ոլորտում, երբեք չի հեռացել իր լավագույն ավանդույթներից՝ միաժամանակ սահմանելով բարձր ստանդարտներ մրցակիցների և շուկայի համար:

Ընկերության առաքելությունն է ապահովել ջրի պահպանման, ջերմափոխանակման և ջրամատակարարման համակարգերի ստեղծման համար նորարարական լուծումներ, ինչպես նաև հուսալիություն՝ այդ լուծումների կիրառման համար: Varem-ը մեծապես կարևորում է նաև էներգետիկ արդյունավետության առավելագույն մակարդակի ապահովումը:

 

Սերտիֆիկատներ

 

Comments Off on Varem Գործընկերներ

Կարդալ ավելին...

Salda

18

SanTech-ը ներկրում է օդամուղներ, օդափոխության ագրեգատներ՝ ներածման և արտածման, օդափոխության համակարգերին վերաբերող այլ սարքավորումներ:

Salda UAB-ն օդափոխության սարքավորումների արտադրություն ոլորտում համարվում է առաջատարներից ողջ Եվրոպայում` ունենալով ավելի քան 20 տարվա փորձ: Ընկերությունն առաջարկում է օդափոխման ընդլայնված լուծումներ, ինչպիսին են, օրինակ, ներածման համակարգերը` ջերմության վերաօգտագործմամբ, որը  բավարարում է հարմարավետության և բարձր որակի բոլոր չափանիշները:

 

Սերտիֆիկատներ

 

Comments Off on Salda Գործընկերներ

Կարդալ ավելին...

Purmo

8-2-2

SanTech-ը ներկրում է ջեռուցման մարտկոցներ, որոնք կարող եք լինել մետաղական, պանելային, դեկորատիվ: Purmo-ն արտադրում է նաև մարտկոցների կցամասեր, տաքացվող հատակի խողովակներ:

Purmo-ն Rettig ICC խմբի անդամ է, որը մարտկոցներ արտադրող ամենախոշոր ընկերություններից մեկն է աշխարհում:

Ընկերությունն առաջնահերթ կարևորություն է տալիս արտադրանքի որակին և հուսալիությանը, ինչն էլ նրան դարձրել է մարտկոց արտադրող ընկերությունների շարքում լավագույններից մեկը: Purmo-ն յուրաքանչյուր մարտկոց արտադրում է միջազգային ստանդարտներին համապատասխան` անցնելով հակակորոզիոն վերահսկում և վերջնական վերամշակում:

 

Սերտիֆիկատներ

 

Comments Off on Purmo Գործընկերներ

Կարդալ ավելին...

Ebara

6SanTech-ը ներկրում է ջրամատակարարման, ջրահեռացման, ջեռուցման պոմպեր: Ճապոնական ընկերության հետ համագործակցությունն ունի երկար տարիների հաջողված պատմություն:

Ebara ընկերությունը խոշոր դերակատարություն ունի արդյունաբերական սարքավորումների, շրջապատող միջավայրի ինժեներիայի և ջրի մաքրման համակարգերի, մեխանիկական և քիմիական հղկեցման համակարգերի, վակուումային պոմպերի, կոմպրեսորների և նմանատիպ այլ սա
րքավորումների համաշխարհային շուկայում: Ընկերությունը մեծ կարևորություն է տալիս պատվիրատուների ընթացիկ և ապագա պահանջներին` հետևելով բարձրակարգ ինժեներական փորձին, արդյունաբերական տեխնոլոգիաներին և արտադրանքի բարձր որակին:

Ebara-ն ունի ավելի քան 20 տարվա փորձ էլեկտրական պոմպերի նախագծման և արտադրության ոլորտում:

 

Սերտիֆիկատներ

 

Comments Off on Ebara Գործընկերներ

Կարդալ ավելին...

Aermec

20-2

SanTech-ը ներկրում է ֆանկոյլներ, չիլերներ: Aermec-ն արտադրում է հատուկ ֆանկոյլներ՝ նախատեսված օդի՝ բարձր աստիճանի մաքրության համար: Դրանք ֆիլտրում են օդը բակտերիաներից ինֆրակարմիր լույսով և մեծ պահանջարկ ունեն, օրինակ, հիվանդանոցներում:

Aermec ընկերությունը, որը հայտնի է հատկապես իր օդորակիչներով, կոնդիցիոնացման ոլորտում է ավելի քան 50 տարի՝ համարվելով առաջիններից մեկը ողջ Եվրոպայում:

Ընկերությունը 1960-ականներին շուկայում հայտնվեց բավականին համարձակ լուծումներով, իսկ այսօր առաջարկում է ապրանքային լայն տեսականի` շուրջ 300 անուն տեսականիով: Aermec-ն իր ծավալներով գրավում է իտալական շուկայի մոտ 25% մասնաբաժինը:

Ընկերության ջանքերը միտված են առավել բարձր արդյունավետության ապահովմանը և էներգիայի խնայմանը: Նրա կարգախոսն է՝ «Սովորել, աշխատել, հանգստանալ, զգալ առավել լավ ողջ աշխարհում»:

 

Սերտիֆիկատներ

 

Comments Off on Aermec Գործընկերներ

Կարդալ ավելին...