info@santech.am

+374 96 00 40 43

Օդատարներ և կցամասեր

Оդատարներն օգտագործվում են արտադրական, ադմինիստրատիվ, ինչպես նաև հասարակական շենքերի օդափոխության, ծխահեռացման և ասպիրացիոն համակարգերում օդի, ծխի և փոշենման զանգվածի տեղափոխման համար:

SanTech-ն արտադրում է օդատարներ ցինկապատ թիթեղից և սև մետաղից: Վերջիններն օգտագործվում են հիմնականում ծխահեռացման համակարգերում, ունենում են մինչև 2 մմ հաստություն:

Օդատարները լինում են կլոր կտրվածքով (տրամագիծը՝ 100- 1 200 մմ) և ուղղանկյունաձև (100×100 մմ-ից մինչև 2500×2500 մմ): Կլոր կտրվածքներով օդատարներն արտադրվում են պարույրաձև և հարթ մակերեսներով: Ծխահեռացման օդատարների բարձր որակի ապահովման նպատակով օդատարները երկշերտ ներկվում են հակակոռոզիոն և ևս մեկ շերտ՝ հրակայուն ներկով:

Օդափոխության համակարգերում օգտագործվող օդատարներն արտադրվում են 0,4-1 մմ հաստությամբ: Օդատարների միացումներն իրականացվում են կցաշուրթային և հատուկ կողպեքներով, ինչի շնորհիվ դրանք հեշտությամբ ապամոնտաժվում են անհրաժեշտության դեպքում:

Օդատարները լայլ կիրառություն են գտելնաև որպես ինտերիերի դիզայնի տարրեր: Դրանք կարող են ներկվել տարբեր գույների և մոնտաժվել որպես դիզայներական օդատարներ:

SanTech oդատարները պատրաստվում են հատուկ մասնագիտացված հաստոցների միջոցով և նորարարական տեխնոլոգիայով, որը երաշխավորում է օդատարի ամրությունը և էսթետիկ տեսքը:

SanTech-ն արտադրում է նաև ձևավոր մասեր՝ կցամասեր, այդ թվում՝ անկյուններ, եռաբաշխիչներ, փոխանցումներ և այլն:

Ընկերության արհեստավարժ մասնագետները գծագրերի հիման վրա կարող են կյանքի կոչել ցանկացած պատվեր:

Comments Off on Օդատարներ և կցամասեր Արտադրություն

Կարդալ ավելին...

Օդի հոսքի կարգավորիչ փականներ

Օդի հոսքի կարգավորիչ փականները ունեն լայն կիրառություն և կարևոր նշանակոիթյուն օդափոխության համակարգերում: Դրանք կարևոր պայման են արդեն իսկ մոնտաժված օդափոխության համակարգի ճիշտ կարգավորելու համար: Կարգավորիչ փականները տեղադրվում են օդատար ուղիներում և նրանց միջոցով կարգավորվում է առանձին հատվածներում պահանջվող օդի քանակը և ճնշումը: SanTecn-ն արտադրում է կարգավորիչ փականներ ` կլոր, ուղղանկյուն կտրվածքով սկսած dn= 100 և 100×100 չափսից , որոնք ունեն կարգավորիչ բռնակ, պատրաստվում են ցինկապատ թիթեղից, որը կոռոզիայի չի ենթարկվում երկար տարիներ:

Ընկերությունն առաջարկում է նաև օդի հոսքի ավտոմատ փակող փականներ, Դրանք տեղադրվում են օդափոխության սարքավորումների վրա և սարքավորման անջատման դեպքում ավտոմատ կերպով փակում են օդի ճանապարհը: Նմանատիպ փականները ծառայում են որպես սարքավորումների ավտոմատացման համակարգ՝ ապահովվելով համակարգերի անխափան աշխատանքը:

Comments Off on Օդի հոսքի կարգավորիչ փականներ Արտադրություն

Կարդալ ավելին...

Երկայնական դիֆուզորներ

Երկայնական դիֆուզորներն օդափոխության համակարգերում նախատեսված են օդի հոսքի համաչափ բաշխման համար՝ այն դիֆուզիայի ենթարկելու ճանապարհով: Օդի հոսքի հավասարաչափ բաշխումն անհրաժեշտություն է այն միջավայրերում, որտեղ օդի արագությունը գերազանցում է 0.3 մ/վ-ը, և հոսքը զգալի է ու խանգարող:

Նմանատիպ դիֆուզորները կիրառվում են արդյունաբերական ոլորտներում, սպորտային համալիրներում, հյուրանոցներում, դահլիճներում, երբեմն՝ նաև բնակարաններում, երբ առաստաղը չի գերազանցում 3 մ բարձրությունը, և օդափոխվող տարածքում օդի հոսքը հավասարաչափ բաշխելու խնդիր է առաջանում:

SanTech-ի երկայնական դիֆուզորները պատրաստվում են ալյումից, կարող են ներկվել գույների՝ ըստ պահանջի, ունեն 1-4 ճեղք և 0.5 -10 մ երկարություն: Դրանք, լինելով շատ կարևոր դետալ օդափոխության համակարգում, չեն պահանջում բարդ մոնտաժային աշխատանք և հեշտ կիրառելի են:

Comments Off on Երկայնական դիֆուզորներ Արտադրություն

Կարդալ ավելին...

Աղմկախլացուցիչներ

Օդափոխության համակարգերում առանցքային դեր ունեն աղմկախլացուցիչները: Դրանք խլացնում են օդամղիչ սարքավորումների առաջացրած մեխանիկական ձայնը՝ թույլ չտալով, որ այն օդատար ուղիներով տարածվի շինությունում:

SanTech-ն առաջարկում է կլոր և ուղղանկյուն կտրվածքներով աղմկախլացուցիչներ, որոնք կարող են լինել տարբեր չափսերի՝ կախված օդաքանակից և օդամուղների հզորությունից: Կլոր կտրվածքով աղմկախլացուցիչները  պատրաստվում են հիմնականում 100 –600 մմ տրամագծով, իսկ ուղղանկյուն կտրվածքով աղմկախլացուցիչները` ըստ պատվերի:

Ձայնի խլացումն ապահովում է աղմկախլացուցիչների կառուցվածքում օգտագործվող խլացնող նյութը, որը խտացված հանքային բամբակ է: Հումքը ներկրվում է, իսկ ճիշտ խտացումն իրականացվում է հենց SanTech-ի տեխնոլոգիայով:

SanTech աղմկախլացուցիչները, որոնք ապահովում են շատ բարձր՝ մինչև 85% խլացում, տեղադրվում են սարքավորումներից և՛ առաջ, և՛ հետո:

SanTech-ն այս աղմկախլացուցիչների, ինչպես նաև հատուկ նյութերի օգտագործմամբ աղմուկի որակյալ խլացում է ապահովել նկարահանման և ձայնագրման մի շարք հայտնի ստուդիաներում, ինչպես, օրինակ, Հայաստանի հանրային հեռուստաընկերության:

Comments Off on Աղմկախլացուցիչներ Արտադրություն

Կարդալ ավելին...

Սարքավորումների ճկուն միացումներ

SanTech-ն արտադրում է օդափոխության համակարգերում օգտագործվող ճկուն միացումներ և հակավիբրացիոն նյութեր:
Ճկուն միացումները կիրառվում են օդափոխության, ինչպես նաև ծխահեռացման համակարգերում, որպեսզի օդամուղների առաջացրած թրթիռը չփոխանցվի օդատար ուղիներին, և աղմուկ չառաջանա: SanTech-ի արտադրած ճկուն միացումներն ու հակավիբրացիոն նյութերը 100 տոկոսով չեզոքացնում են թրթիռը՝ ապահովելով կատարյալ արդյունավետություն:
Սարքավորումների ճկուն միացումները կարող են լինել կլոր տրվածքով և ուղղանկյունաձև, ըստ պատվերի՝ տարբեր չափսերի: Դրանք օդատարին միացվում են մեխանիկական ձգումով, ինչն ապահովում է հեշտությամբ ապամոնտաժում անհրաժեշտության դեպքում: Շնորհիվ որակյալ հումքի՝ ճկուն միացումները կոռոզիայի չեն ենթարկվում. անխափան աշխատանքը երաշխավորվում է երկար տարիներ:

Comments Off on Սարքավորումների ճկուն միացումներ Արտադրություն

Կարդալ ավելին...

Օդի մեխանիկական զտիչներ

Օդափոխության, հովացման համակարգերում օգտագործվում են զտիչներ, որոնք պաշտպանական նշանակություն ունեն: Դրանք ֆիլտրում են օդը փոշուց, մեխանիկական առարկաներից, պաշտպանում օդատարներն անբարենպաստ եղանակային պայմաններից: Ֆիլտրերը լինում են տարբեր դասակարգման՝ կախված նրանից, թե ֆիլտրի նյութի խտությունն ինչ աստիճանի մաքրություն է կարողանում ապահովել: SanTech-ն արտադրում է G4 տեսակի ֆիլտրեր, որոնք շատ բարձր պաշտպանություն են ապահովում:

Ընկերությունն առաջարկում է նաև սովորական՝ մեխանիկական ֆիլտր, որն իրենից ներկայացնում է փոշուց, մեխանիկական առարկաներից պաշտպանող ցանց և կիրառվում է այն դեպքերում, երբ շատ բարձր պաշտպանության կարիք չկա, բայց օդի առաջնային զտումը ցանկալի է:

Comments Off on Օդի մեխանիկական զտիչներ Արտադրություն

Կարդալ ավելին...

Կահույքի արտադրություն

SanTech-ն ունի կահույքի արտադրամաս, որտեղ կարող եք պատվիրել Ձեր նախընտրած դիզայնով գեղեցիկ, նորաձև և որակյալ կահույք:

Ընկերության փորձառու դիզայներները կարող են օգտակար լինել նաև կահույքի դիզայնի ընտրության հարցում: Կահույքը կարող է պատրաստվել ինչպես լամինատից, այնպես էլ փայտից՝ ցանկացած տեսակի 3D փորագրությունով:

SanTech-ն իրականացնում է նորագույն տեխնոլոգիայով լամինացիա 3D փորագրության վրա, ինչի շնորհիվ երաշխավորվում է նախշի սկզբնական տեսքի պահպանումը:

Comments Off on Կահույքի արտադրություն Արտադրություն

Կարդալ ավելին...