Оդատարներն օգտագործվում են արտադրական, ադմինիստրատիվ, ինչպես նաև հասարակական շենքերի օդափոխության, ծխահեռացման և ասպիրացիոն համակարգերում օդի, ծխի և փոշենման զանգվածի տեղափոխման համար:
SanTech-ն արտադրում է օդատարներ ցինկապատ թիթեղից և սև մետաղից: Վերջիններն օգտագործվում են հիմնականում ծխահեռացման համակարգերում, ունենում են մինչև 2 մմ հաստություն:
Օդատարները լինում են կլոր կտրվածքով (տրամագիծը՝ 100- 1 200 մմ) և ուղղանկյունաձև (100×100 մմ-ից մինչև 2500×2500 մմ): Կլոր կտրվածքներով օդատարներն արտադրվում են պարույրաձև և հարթ մակերեսներով: Ծխահեռացման օդատարների բարձր որակի ապահովման նպատակով օդատարները երկշերտ ներկվում են հակակոռոզիոն և ևս մեկ շերտ՝ հրակայուն ներկով:
Օդափոխության համակարգերում օգտագործվող օդատարներն արտադրվում են 0,4-1 մմ հաստությամբ: Օդատարների միացումներն իրականացվում են կցաշուրթային և հատուկ կողպեքներով, ինչի շնորհիվ դրանք հեշտությամբ ապամոնտաժվում են անհրաժեշտության դեպքում:
Օդատարները լայլ կիրառություն են գտելնաև որպես ինտերիերի դիզայնի տարրեր: Դրանք կարող են ներկվել տարբեր գույների և մոնտաժվել որպես դիզայներական օդատարներ:
SanTech oդատարները պատրաստվում են հատուկ մասնագիտացված հաստոցների միջոցով և նորարարական տեխնոլոգիայով, որը երաշխավորում է օդատարի ամրությունը և էսթետիկ տեսքը:
SanTech-ն արտադրում է նաև ձևավոր մասեր՝ կցամասեր, այդ թվում՝ անկյուններ, եռաբաշխիչներ, փոխանցումներ և այլն:
Ընկերության արհեստավարժ մասնագետները գծագրերի հիման վրա կարող են կյանքի կոչել ցանկացած պատվեր: