SanTech-ը ներկրում է ֆանկոյլներ, չիլերներ: Aermec-ն արտադրում է հատուկ ֆանկոյլներ՝ նախատեսված օդի՝ բարձր աստիճանի մաքրության համար: Դրանք ֆիլտրում են օդը բակտերիաներից ինֆրակարմիր լույսով և մեծ պահանջարկ ունեն, օրինակ, հիվանդանոցներում:
Aermec ընկերությունը, որը հայտնի է հատկապես իր օդորակիչներով, կոնդիցիոնացման ոլորտում է ավելի քան 50 տարի՝ համարվելով առաջիններից մեկը ողջ Եվրոպայում:
Ընկերությունը 1960-ականներին շուկայում հայտնվեց բավականին համարձակ լուծումներով, իսկ այսօր առաջարկում է ապրանքային լայն տեսականի` շուրջ 300 անուն տեսականիով: Aermec-ն իր ծավալներով գրավում է իտալական շուկայի մոտ 25% մասնաբաժինը:
Ընկերության ջանքերը միտված են առավել բարձր արդյունավետության ապահովմանը և էներգիայի խնայմանը: Նրա կարգախոսն է՝ «Սովորել, աշխատել, հանգստանալ, զգալ առավել լավ ողջ աշխարհում»:
Սերտիֆիկատներ