info@santech.am

+374 96 00 40 43

Երկայնական դիֆուզորներն օդափոխության համակարգերում նախատեսված են օդի հոսքի համաչափ բաշխման համար՝ այն դիֆուզիայի ենթարկելու ճանապարհով: Օդի հոսքի հավասարաչափ բաշխումն անհրաժեշտություն է այն միջավայրերում, որտեղ օդի արագությունը գերազանցում է 0.3 մ/վ-ը, և հոսքը զգալի է ու խանգարող:

Նմանատիպ դիֆուզորները կիրառվում են արդյունաբերական ոլորտներում, սպորտային համալիրներում, հյուրանոցներում, դահլիճներում, երբեմն՝ նաև բնակարաններում, երբ առաստաղը չի գերազանցում 3 մ բարձրությունը, և օդափոխվող տարածքում օդի հոսքը հավասարաչափ բաշխելու խնդիր է առաջանում:

SanTech-ի երկայնական դիֆուզորները պատրաստվում են ալյումից, կարող են ներկվել գույների՝ ըստ պահանջի, ունեն 1-4 ճեղք և 0.5 -10 մ երկարություն: Դրանք, լինելով շատ կարևոր դետալ օդափոխության համակարգում, չեն պահանջում բարդ մոնտաժային աշխատանք և հեշտ կիրառելի են:

  • edit_23
  • edit_27
  • edit_28
  • edit_10
  • edit_9
  • edit_29