info@santech.am

+374 96 00 40 43

Հովացման համակարգն օգտագործվում է տարբեր մասշտաբների տարածքների սառեցման համար: Սառեցումն իրականացվում է ջրով՝ չիլլեր-ֆանկոյլ համակարգերի միջոցով: Հայկական շուկայում SanTech-ն առաջարկում է Gree ապրանքանիշի ֆանկոյլներ, չիլլերներ, ինչպես նաև եվրոպական արտադրության այլ սարքավորումներ:

Համակարգերի մոնտաժման ընթացքում աշխատանքային խմբերի ղեկավարներն ակտիվորեն համագործակցում են թե՛ պատվիրատուի և թե՛ պատվիրատուի կողմից նշանակված՝ շինարարական աշխատանքների վերահսկողություն իրականացնող կազմակերպության հետ: Մոնտաժման ոլորտում ընկերության մեծ փորձը երաշխավորում է աշխատանքների բարձր որակը, իսկ աշխատանքների համակարգված իրականացման արդյունքում՝ ապահովվում է նաև գների մատչելիությունը: