Ֆինանսական հաշվետվություններ 2017
Ֆինանսական հաշվետվություններ 2016
Ջեռուցման կաթսայի ընտրությունից զատ պակաս կարևոր չէ նաև մարտկոցների ճիշտ ընտրությունը:
Ըստ պատրաստված մետաղի՝ դրանք լինում են 3 տեսակի`
Ճիշտ կողմնորոշվելու համար, թե Ձեր բնակարանի դեպքում որն է ավելի արդյունավետ, պարզենք դրանց առավելություններն ու թերությունները:
Չուգունե մարտկոցները ուշ են տաքանում, սակայն բավականին երկար ժամանակ պահպանում են ջերմությունը: Չուգունի կիրառությունը նպատակահարմար է այն տների համար, որոնք ջերմամեկուսացված չեն: Եթե Ձեր բնակարանի պատուհանները հերմետիկ են և կրկնակի ապակեպատ, իսկ պատերը` ջերմամեկուսացված, չուգունե մարտկոցները լավագույն լուծումը չեն:
Պողպատե մարտկոցները լինում են 2 տեսակի.
Այլումինե մարտկոցները, ի տարբերություն չուգունե և պողպատե մարտկոցների, արագ են տաքանում և ամենաուժեղ ջերմահաղորդիչներն են: Բայց, միևնույն ժամանակ, կաթսան անջատելուց հետո շատ արագ սառչում են և տան ջերմաստիճանի փոփոխութունը անմիջապես զգացվում է: Քիչ ծախսատար են, քանի որ արագ են արձագանքում ջերմաստիճանի կարգավորմանը և մյուս ռադիատորների համեմատ քիչ ջուր են պահանջում: Մյուս դրական կողմն այն է, որ ունի գույների և ձևերի լայն ընտրանի:
Հաշվի առնելով նշված առավելություններն ու թերությունները՝ փորձեքընտրել Ձեր բնակարանին ամենահարմար մարտկոցները և օպտիմալացնել ջեռուցման ծախսերը:
Ժամանակի ընթացքում ջեռուցման համակարգի մեջ օդ է կուտակվում: Օդի փոքր քանակությունը մուտք է գործում ջեռուցման համակարգ ամեն անգամ, երբ կաթսայից ջրի թարմ հոսք է մղվում դեպի մարտկոցներ: Օդը կուտակվում է մարտկոցների վերին հատվածում, կանխում այդ հատվածում տաք ջրի հոսքը և նվազեցնում է դրանց ջեռուցման հզորությունը:
Ինչպե՞ս հասկանալ, օդազրկման կարիք կա, թե՞ ոչ:
Միացրեք ջեռուցման համակարգը, սպասեք մարտկոցները տաքանան: Եթե համակարգում օդ է կուտակվել, դրանցից որոշների վերին հատվածը ավելի սառը կլինի ստորին հատվածից: Այնտեղ, որտեղ հայտնաբերեք նման խնդիր, հենց այդտեղ էլ կուտակված է օդը:
Ինչպե՞ս օդազրկել: Քայլ առ քայլ.
Այս գործողությունը անհրաժեշտ է կատարել բոլոր այն մարտկոցների հետ, որոնց մեջ օդ է կուտակվել:
Օդազրկելուց հետո անհրաժեշտ է բարձրացնել ջերմաստիճանը սովորականից մի փոքր ավելի բարձր, որպեսզի վերականգնվի անհրաժեշտ մակարդակի ճնշումը:
Կարևոր է ջեռուցման համակարգը օդազրկել պարբերաբար: Դա թույլ կտա կատարված ջեռուցման ծախսերից հնարավորինս շատ տաքություն ստանալ:
Օդազրկումը հեշտ գործընթաց է, որը ինքնուրույն կարող եք կատարել՝ հետևելով վերը նշված խորհուրդներին:
Ավանադական և կոնդենսացիոն կաթսաներ: Ո՞րն ընտրել:
Այսօր, ունենալով ջեռուցման կաթսա ընտրելու լայն հնարավորություններ, մեզանից շատերը հաճախ բախվում են առավել հարմար և արդյունավետ կաթսա ընտրելու խնդրին:
Ջեռուցման կաթսա ընտրելիս բոլորս առաջնորդվում ենք հետևյալ սկզբունքներով`
Շուկայում մեր ընտրությունը տատանվելու է ավանդական կաթսաների և կոնդենսացիոն կաթսաների միջև: Ո՞րն է դրանց տարբերությունը:
Երբ ջեռուցման կաթսան բնական գազ է այրում ջուրը տաքացնելու համար, այն արտամղում է CO2 գազ և գոլորշի: Ավանդական կաթսայի դեպքում գոլորշին միանգամից դուրս է մղվում ծխնելույզով: Կոնդենսացիոն կաթսան նախագծված է այնպես, որ կլանում է գոլորշու էներգիան, օգտագործում ջուրը տաքացնելիս և հետո միայն առանձին խողովակով դուրս մղում կաթսայից: Վերջինը կարևոր է անվտանգության տեսանկյունից:
Ինչու՞ ընտրել կոնդենսացիոն կաթսա:
Ինչու՞ ընտրել ավանդական կաթսա:
Այս պահին ավանդական կաթսաները մեր շուկայում ավելի լայն տարածում ունեն: Սակայն կոնդենսացիոն կաթսաները, տեխնոլոգիայի կատարելագործմանը զուգընթաց, առաջատար են դառնում:
Ներկայացնում ենք նաև տեսանյութեր, որոնք կօգնեն վիզուալ պատկերացնել կոնդենսացիոն և ավանդական կաթսաների տարբերությունները:
Ինչպես է աշխատում ավանդական կաթսան`
Ինչպես է աշխատում կոնդենսացիոն կաթսան`
Ձմռան ամիսներին մենք բոլորս օրվա մեծ մասն անց ենք կացնում բնակարանում կամ աշխատավայրում: Շատ հաճախ չենք նկատում, որ սենյակը օդափոխության կարիք ունի կամ նկատում ենք, բայց չենք ուզում օդափոխել, որ դրսի սառը օդը չներթափանցի:
Այս խնդիրը հեշտ լուծելի է, եթե ձեր բնակարանում կամ աշխատավայրում տեղադված է մեխանիկական օդափոխիչ:
Հասկանանք, թե ինչու է կարևոր մեխանիկական օդափոխումը.
Այսպիսով` մեխանիկական օդափոխիչ օգտագործելը ջերմության կորուստ չէ և ոչ էլ ավելորդ հոսանքի ծախս: Այն կլանում է հնացած օդը, փոխարինում դրսի թարմ օդով:
Եղանակային վատ պայմանների արդյունքում երկաթյա դարպասները, Ձեր տան մուտքի դռները, պատշգամբի ճաղավանդակները, ավտոտնակի դռները կամ ցանկապատները շատ հաճախ ժանգոտվում են, գունազրկվում և ժամանակի ընթացքում քայքայվում:
Բոլորիս տանն էլ նման խնդիրներ առաջանում են, որոնք հիմնականում փորձում ենք լուծել ինքնուրույն` ներկ գնելով և վնասված մակերեսը ներկելով: Սա ևս տարբերակ է, բայց կարճ կյանք ունի և այնքան էլ արդյունավետ չէ: Ավելի խելամիտ լուծում է փոշեներկումը:
Ի՞նչ է փոշեներկումը և ինչպե՞ս է այն կատարվում
Փոշեներկումը մետաղի պաշտպանիչ և դեկորատիվ միջոց է: Այն օգտագործվում է ինչպես արդյունաբերական, այնպես էլ կենցաղային նպատակներով: Փոշեներկման համար օգտագործվող փոշին մանր աղացած գունանյութերի և խեժի խառնուրդ է, որը հոսանքին միացած հատուկ սարքերի միջոցով փչում են և երեսպատում երկաթյա մակերեսը: Այնուհետև փոշեներկված մակերեսը տեղադրում են վառարանում` մինչև հարթ մակերևույթի վերածվելը:
Ինչու է այն ավելի նպատակահարմար, քան պարզապես ներկելը:
Ջեռուցման ծախսերը կրճատելու և ձմռանը ավելի տաք, հարմարավետ բնակարան ունենալու գաղտնիքը ջերմամեկուսացումն է:
Տան ջերմամեկուսացման տարբեր մեթոդներ կան, բայց արտաքին պատերի ջերմամեկուսացումը ամենատարածվածն է, քանի որ այդտեղից ջերմության կորուստը շատ մեծ է:
Ջերմամեկուսիչ նյութերը ունեն համապատասխան ցուցանիշ (R-value), ինչը ցույց է տալիս նյութի ջերմամեկուսացման աստիճանը: R-ը կախված է նյութի տեսակից, խտությունից և հաստությունից: Որքան բարձր է ցուցանիշը, այնքան ավելի արդյունավետ է տվյալ ջերմամեկուսիչը:
Կիրառվում են թե՛ արհեստական(սինթետիկ), և թե՛ բնական նյութերը:
Ջերմամեկուսացման մեջ լայնորեն կիրառվում են քիմիական, սինթետիկ նյութերը.
Սրանք լայն կիրառություն ունեն, քանի որ մատչելի են և հեշտ տեղադրվող:
Սինթետիկ նյութերին այլընտրանք են բնական ջերմամեկուսիչները`
Բնական նյութերը արհեստականների համեմատ առավելություններ ունեն: Դրանք օրգանական նյութերից են պատրաստված, կարող են փոխարինվել, վերամշակվել, կրկին օգտագործվել: Ալերգիկ ու թունավոր չեն, տեղադրելուց բարդություններ չեն առաջացնում, թույլ են տալիս, որ բնակարանը «շնչի»: Սակայն դրանք մոտ 4 անգամ ավելի թանկ են սինթետիկ նյութերից:
Մոսկվայի սրտում գտնվող Կրեմլի պալատը Կարմիր հրապարակի ամենաերիտասարդ շինությունն է: 2011թ. նշվել է կառուցման 50-ամյակը: Նախկինում այն ծառայել է որպես քաղաքական քննարկումների վայր: Այսօր այն ծառայում է համերգների և այլ մշակութային միջոցառումների համար:
Եթե ձեզ բախտ է վիճակվել լինել Կրեմլի պալատում ապա դրա մեծությամբ անկասկած տպավորված կլինեք: Եթե ոչ` բավական է նշել, որ Կրեմլի պալատը ունի 800 սենյակներ և 6000 հանդիսատեսի համար նախատեսված համերգասրահ: Տարեկան այստեղ կազմակերպվում է շուրջ 300 միջոցառում:
Ռուսաստանյան ցրտի պայմաններում անչափ կարևոր է ապահովել պալատի ստաբիլ ջեռուցումը: Սակայն ինչպե՞ս ջեռուցել այնպիսի հսկայական շինություն, ինչպիսին Կրեմլի պալատն է: Խնդիրն իհարկե հեշտ լուծելի չէ:
Կրեմլում այս բարդ գործը վստահել են գերմանական Wolf ընկերությանը: Wolf-ը խնդիրը լուծել է գերժամանակակից ջեռուցման համակարգի շնորհիվ:
Ինչպե՞ս է աշխատում այն:
Պալատում տեղադրվել են տարբեր հզորություն ունեցող 92 օդափոխիչներ, որոնց աշխատանքը կարգավորվում է 4 կենտրոններից: Ողջ համակարգի մաս են կազմում նաև հովացուցիչ, օդակլանիչ և ջրատաքացման սարքերը: Wolf համակարգը 1 ժամվա ընթացքում տեղափոխում է 1,6 մլն խոր մ ծավալի օդ, այն դեպքում երբ “Կրեմլի պալատ” շինությունը պարունակում է 250 հազ. խոր մ օդ: Հետևաբար կառույցի ներսում հնացած օդը 1 ժամվա ընթաքում 6 անգամ փոխվում է:
Կրեմլից բացի, Wolf-ին է վստահվել նաև Բավարիայի Ալյանս Արենա համալիրը Գերմանիայում, ԵվրոՊլազա բիզնես կենտրոնը Վիեննայում, խոշոր համալսարաններ ու դպրոցներ և այլն:
Wolf-ը ներկայացնում է թե՛ սովորական և թե՛ կոնդեսացիոն կաթսաներ, ինչպես նաև՝ օդափոխության համակարգեր և արևային ջրատաքացուցիչներ:
Բոլորս գիտենք, որ ջեռուցման համակարգերը ամենևին էլ էժան չեն: Իհարկե, դրանք անհրաժեշտություն են, և ծախսը արդարացված է, եթե համակարգը ծառայում է երկար ժամանակ: Սակայն երբեմն, մեր անփութության պատճառով դրանք շատ արագ շարքից դուրս են գալիս: Ստորև ներկայացնում ենք 4 տարածված սխալ, որոնք կրճատում են ջեռուցման համակարգի կյանքը:
1.Հին ֆիլտրեր
Ջեռուցման համակարգերը ունեն ֆիլտրեր, որոնք մաքրում են համակարգ մտնող ջուրը: Դրանք անհրաժեշտ է ժամանակ առ ժամանակ փոխել: Ցանկալի է ֆիլտրը փոխել տարին մեկ անգամ, քանի որ ժամանակի ընթացքում այն մաշվում է և կորցնում արդյունավետությունը:
Ֆիլտրը փոխելուց հետո անհրաժեշտ է պարբերաբար (ամիսը 1 անգամ) հանել և մաքրել այն, քանի որ կեղտոտ ֆիլտրը հանգեցնում է գերտաքացման, լրացուցիչ ճնշում է ստեղծում սարքի համար և ավելացնում էներգիայի ծախսը մինչև 15%-ով:
2. Ակնթարթային տաքացում
Բացակայությունից հետո տուն վերադառնալիս՝ համակարգիչը միացնելուց հետո, փորձում եք արագ տաքացնել բնակարանը, այնպես չէ՞: Խոստովանեք, արագ տաքանալու հույսով ջերմաստիճանը սովորականից ավելի բարձր եք դնում՝ հետո իջեցնելու մտադրությամբ;
Իրականում ջեռուցման կաթսան սովորականից բարձր ջերմաստիճանի վրա միացնելով` չեք արագացնում բնակարանի ջեռուցումը: Ջեռուցման կաթսան տաքացնում է նույն տեմպով: Օրինակ՝ եթե սովորաբար կաթսայի ջերմաստիճանը դնում եք 40 աստիճանի վրա և դրան հասնում եք պայմանական 30 րոպեում, ապա 80 աստիճանի վրա դնելու դեպքում 40 աստիճանին կհասնեք ոչ թե 15 րոպեում, այլ նույն 30 րոպեում: Պարզապես, 40-ին հասնելուց հետո կաթսան ոչ թե դադար կտա (ինչպես սովորաբար), այլ կշարունակի տաքանալ, մինչև հասնի 80 աստիճանին:
Այսպիսով՝ Դուք կծախսեք հավելյալ էներգիա, և Ձեր տան ջեռուցման համակարգը կենթարկեք լրացուցիչ ծանրաբեռնվածության:
3.Հաճախ փոխել կարգավորումները
Պատկերացրեք՝ օրվա երկրորդ կեսին շատ կարևոր հանդիպում ունեք, և առաջին կեսի ընթացքում Ձեզ մի քանի անգամ զանգահարում են և փոխում հանդիպման ժամը: Դա դժվար թե Ձեզ դուր գա:
Գրեթե նույն իրավիճակում է հայտնվում ջեռուցման համակարգը, երբ Դուք օրվա ընթացքում մի քանի անգամ բարձրացնում կամ իջեցնում եք ջերմաստիճանը: Փոխեք կարգավորումները ոչ հաճախ, քան 8 ժամը մեկ:
4. «Թույլ միացրած թողնենք՝ տունը չսառչի»:
Շատերի մոտ թյուր կարծիք կա, թե ջեռուցման կաթսան ցածր ջերմաստիճանի վրա միացրած թողնելու դեպքում տունը ամբողջությամբ չի սառչի, և այն կրկին տաքացնելը ավելի հեշտ կլինի: Իրականում դատարկ տունը ջեռուցելը գումարի անիմաստ վատնում է:
Եթե պատրաստվում եք մի քանի ժամով կամ օրով բացակայել տնից, անջատեք ջեռուցման կաթսան: Այդպիսով միաժամանակ կխուսափեք ավելորդ ծախսից և կխնայեք ջեռուցման համակարգը:
Այս պարզ սխալներից խուսափելու դեպքում կխնայեք գումար և կերկարացնեք ջեռուցման համակարգի կյանքը: Այսինքն՝ կխնայեք շատ գումար 🙂