info@santech.am

+374 96 00 40 43

Օդափոխության համակարգն ապահովում է կառույցում օդի պարբերական թարմացումը: Նրա միջոցով հնարավոր է արտածել միջավայրի վնասակար նյութերը: SanTech օդափոխության համակարգերն ապահովում են օդի անհրաժեշտ մաքրությունը, ինչը և թույլ է տալիս առանց բնական օդափոխման ստեղծել որակյալ մեխանիկական օդափոխություն: Ընկերությունն առաջարկում է Salda ապրանքանիշի բարձրակարգ օդամուղներ, օդի ներածման սարքավորումներ, ինչպես նաև սեփական արտադրության օդափոխության ճաղաշարեր, դիֆուզորներ:

Ընկերությունը նախագծային աշխատանքներ իրականացնելիս օգտվում է ինչպես տեղական, այնպես էլ միջազգային ստանդարտներից, համակարգչային մասնագիտական ծրագրերից: Նախագծային աշխատանքների իրականացումը կարող է սկսվել ինչպես չափագրումներ կատարելու փուլից, այնպես էլ՝ հատակագծի և տեխնիկական առաջադրանքի հիման վրա: Նախքան նախագծումը սկսելը SanTech-ի մասնագետներն իրականացնում են կառույցի ջերմային հաշվարկներ, օդափոխության պահանջների և այլ պարամետրերի ուսումնասիրություն: