SanTech-ն իրականացնում է շինարարական տարբեր կառույցներում կիրառվող հիդրոինժեներական հանգույցների պատրաստում և մոնտաժում: Ընկերությունն արտադրում է ջրաչափական հանգույցներ՝ համալրված անհրաժեշտ սարքերով, բաշխիչ սանրիկներ, հիդրոսլաքներ, պոմպերի միացման հանգույցներ՝ բաղկացած մեկ կամ ավելի պոմպերից` համալրված հակաթրթռային տակդիրներով և անհրաժեշտ նյութերով, ջրի մաքրման հանգույցներ:
Դրանք օգտագործվում են ջրամատակարարման, ջերմամատակարարման, սառնամատակարարման համակարգերում, կաթսայատներում, ջրընդունիչ կայաններում, ջրաբաշխիչ հանգույցներում: Ընկերությունը պատրաստում է հիդրոինժեներական հանգույցներ նաև ավտոմատ հրդեհաշիջման համակարգերի պոմպակայանների համար: Հանգույցները պատրաստվում են կոռոզիայի չենթարկվող մետաղից և կահավորված են փակող փականներով ու հակավիբրացիոն սարքերով:
Արտադրությունում տեղ են գտել նաև խոշոր տրամաչափի մեխանիկական կեղտազտիչներ, ջրի բաքեր, ջրատաքացուցիչ կաթսաներ և այլ: