SanTech-ն արտադրում է օդափոխության համակարգերում օգտագործվող ճկուն միացումներ և հակավիբրացիոն նյութեր:
Ճկուն միացումները կիրառվում են օդափոխության, ինչպես նաև ծխահեռացման համակարգերում, որպեսզի օդամուղների առաջացրած թրթիռը չփոխանցվի օդատար ուղիներին, և աղմուկ չառաջանա: SanTech-ի արտադրած ճկուն միացումներն ու հակավիբրացիոն նյութերը 100 տոկոսով չեզոքացնում են թրթիռը՝ ապահովելով կատարյալ արդյունավետություն:
Սարքավորումների ճկուն միացումները կարող են լինել կլոր տրվածքով և ուղղանկյունաձև, ըստ պատվերի՝ տարբեր չափսերի: Դրանք օդատարին միացվում են մեխանիկական ձգումով, ինչն ապահովում է հեշտությամբ ապամոնտաժում անհրաժեշտության դեպքում: Շնորհիվ որակյալ հումքի՝ ճկուն միացումները կոռոզիայի չեն ենթարկվում. անխափան աշխատանքը երաշխավորվում է երկար տարիներ: