SanTech-ը ներկրում է ինքնակարգավորվող օդակարգավորիչ փականներ: Համագործակցությունը եղել է մեկ ծրագրի շրջանակում:
Aldes ընկերությունը հիմնադրվել է 1925 թվականին Ֆրանսիայում և այսօր ներկայացվածություն ունի 13 երկրներում:
Ընկերությունն արտադրում է օդափոխության համակարգի համար նախատեսված կարգավորիչ փականներ, ինչպես նաև այլ բաղկացուցիչ հանգույցներ և սարքավորումներ, օրինակ՝ օդամուղներ, օդորակման սարքավորումներ:
Aldes-ն առաջնահերթ խնդիր է համարում իր արտադրանքի սպառողների համար բարձրորակ օդի ապահովումը՝ ստեղծելով հարմարավետ հնարավորություններ սենյակային ջերմաստիճանի կարգավորման համար, նաև երաշխավորելով ապահովություն և էներգախնայողություն: