SanTech-ը ներկրում է փականներ և օդափոխության սարքավորումներ:
Aerostar ուկրաինական ընկերությունը շուկայում է արդեն շուրջ տասը տարի և համարվում է առաջատար օդափոխության իր սարքավորումներով: Ընկերությունը հայտնի է նորարարություններով օդամուղների, օդի ներածման և արտածման ագրեգատների, օդափոխության համակարգում կիրառվող փականների և օդափոխության այլ սարքավորումների արտադրության ոլորտում:
Aerostar-ն ունի ոչ ստանդարտ կցամասերի սեփական արտադրամաս, ինչի շնորհիվ կարողանում է բավարարել անգամ ամենաբծախնդիր պատվիրատուի պահանջները: