info@santech.am

+374 96 00 40 43

SanTech-ի երկճաղ և միաճաղ, ալյումինե պռոֆիլներով  պատրաստված բարձրորակ ճաղաշարերն ունեն մեծ կիրառելիություն և պահանջարկ օդափոխության համակարգերում՝ որպես օդի հոսքի բաշխիչ սարքեր:

Ըստ պատվերի՝ դրանք կարող են արտադրվել տարբեր չափսերի (մինչև 6 մ երկարության) և կառուցվածքի՝ թե՛ քառակուսի և թե՛ ուղղանկյունաձև: Կենցաղային և արտադրական օդափոխության համակարգերում կիրառվող ալյումինե ճաղաշարերը կարող են սովորական և մետաղի փոշեներկման եղանակներով ներկվել տարբեր գույների, ինչն իրագործվում է հենց SanTech-ի արտադրամասում:

SanTech-ն արտադրում է նաև մետաղական արտաքին ճաղավանդակներ՝ նախատեսված դրսի՝ շենքի արտաքին մակերեևույթին օգտագործման համար: Դրանք ևս, ըստ պատվերի, կարող են լինել տարբեր չափսերի, գույների և կառուցվածքի: Մետաղական արտաքին ճաղավանդակներն ունեն ինչպես դեկորատիվ, այնպես էլ ուտիլիտար նշանակություն՝ արդյունավետ օդափոխության ապահովում, օդատարի պաշտպանություն փոշուց, անբարենպաստ եղանակային պայմաններից, կողմնակի առարկաներից: Դրանք օդափոխության համակարգերում սովորաբար օգտագործվում են հատուկ ֆիլտրերի հետ միասին, որոնք ևս արտադրում է SanTech-ը:

Ընկերության առաջարկած տեղական արտադրության ճաղաշարերն անհամեմատ ավելի որակյալ են և մատչելի, քան ներկրվող տարբերակները:

  • edit_4
  • edit_6
  • rsz_edit_5
  • edit_2
  • edit_3
  • edit_7
  • edit_35
  • edit_8