Օդափոխության համակարգերում առանցքային դեր ունեն աղմկախլացուցիչները: Դրանք խլացնում են օդամղիչ սարքավորումների առաջացրած մեխանիկական ձայնը՝ թույլ չտալով, որ այն օդատար ուղիներով տարածվի շինությունում:
SanTech-ն առաջարկում է կլոր և ուղղանկյուն կտրվածքներով աղմկախլացուցիչներ, որոնք կարող են լինել տարբեր չափսերի՝ կախված օդաքանակից և օդամուղների հզորությունից: Կլոր կտրվածքով աղմկախլացուցիչները պատրաստվում են հիմնականում 100 –600 մմ տրամագծով, իսկ ուղղանկյուն կտրվածքով աղմկախլացուցիչները` ըստ պատվերի:
Ձայնի խլացումն ապահովում է աղմկախլացուցիչների կառուցվածքում օգտագործվող խլացնող նյութը, որը խտացված հանքային բամբակ է: Հումքը ներկրվում է, իսկ ճիշտ խտացումն իրականացվում է հենց SanTech-ի տեխնոլոգիայով:
SanTech աղմկախլացուցիչները, որոնք ապահովում են շատ բարձր՝ մինչև 85% խլացում, տեղադրվում են սարքավորումներից և՛ առաջ, և՛ հետո:
SanTech-ն այս աղմկախլացուցիչների, ինչպես նաև հատուկ նյութերի օգտագործմամբ աղմուկի որակյալ խլացում է ապահովել նկարահանման և ձայնագրման մի շարք հայտնի ստուդիաներում, ինչպես, օրինակ, Հայաստանի հանրային հեռուստաընկերության: