Մեր մասին
SanTech ապրանքանիշը ներկայացնում է «Լիդ Մեչ» ՍՊ ընկերությունը, որ մասնագիտացած է օդորակման, ջեռուցման, հովացման, օդափոխության, ինչպես նաև ջրամատակարարման, ջրահեռացման, ծխահեռացման ու հակահրդեհային համակարգերի ներմուծմամբ և վաճառքով: «Լիդ Մեչ» ՍՊ ընկերությունն այսօր զբաղեցնում է մոտ 20000 քմ տարածք: Ունի հմուտ և փորձառու աշխատանքային թիմ, որոնց տարիների ընթացքում ձեռք բերած գիտելիքներն ու մասնագիտական հմտությունները ուղղված են բարձրակարգ համակարգերի և սարքավորումների ներմուծմանը, խորհրդատվությանը, վաճառքին, ինչպես նաև գոհացնում են հաճախորդներին և գործընկերներին:Ընկերությունն առաջարկում է լայն ապրանքատեսականի, որը տարիների ընթացքում հաստատել է իր դիրքը շուկայում՝ հիմնվելով որակի, նորարարության և վստահելիության վրա:«Լիդ Մեչ» ՍՊ ընկերությունը համագործակցում է հարյուրավոր հայտնի միջազգային կազմակերպությունների հետ: 2011 թվականից ի վեր հանդիսանում է GREE և AERMEC ապրանքանիշների խոշորագույն ներկրողը Հայաստանում: BAENNINGER ապրանքանիշը, որը միջազգային շուկայում ճանաչվել է պոլիէթիլենային հումքից արտադրված խողովակների լավագույն արտադրողը, «Լիդ Մեչ» ՍՊ» ընկերությունը սկսել է ներկրել 2009 թվականից և հանդիսանում է էքսկլյուզիվ ներկայացուցիչը ՀՀ-ում:«Լիդ Մեչ» ՍՊ ընկերությունը համագործակցում է ոլորտի մի շարք այլ հեղինակավոր կազմակերպությունների հետ ևս, ինչպիսին են, օրինակ, իտալական EBARA, ECOFLAME, ALDES, TIEMME, ARISTON, FIORINI, գերմանական TESTO, JUERGEN SCHLOSSER, OSTENDORF, K-FLEX. Մի շարք այլ եվրոպական ընկերությունների հետ, ինչպիսին են՝ HERZ, Dantherm, Tecoffi, BOKI, SPIROTECH, KOSPEL, ռուսական ընկերություններից են՝ VKT, VEZA, ИЗОЛПРОЕКТ, ИНТЕР-СПРИНКЛЕР, РОВЕН, ТЕПЛОВОДОХРАН/ПУЛЬСАР.«Լիդ Մեչ» ՍՊ ընկերությունն իր գործունեությունը սկսել է 1956 թվականին որպես «Հայ սանտեխմոնտաժ» տրեստի մոնտաժային վարչություն, որը զբաղվել է սանտեխնիկայի մոնտաժով:Հետագայում՝ 1999 թվականին, այն սեփականաշնորհվել է՝ դառնալով «Հատուկ սանտեխմոնտաժ» բաց բաժնետիրական ընկերություն՝ ի դեմս տնօրեն Մերուժան Ռաֆայելյանի:2004 թվականի օգոստոսին կազմակերպությունը դարձել է փակ բաժնետիրական ընկերություն:«Լիդ Մեչ» ՍՊ ընկերությունը նպատակն է իր բարձրակարգ մասնագետների շնորհիվ ապահովել մարդկանց հարմարավետ կյանքը և անվտանգությունը նրանց տներում և աշխատավայրերում, ադմինիստրատիվ, առողջապահական և արտադրական շինություններում: Մեր տասնամյակների փորձը թույլ է տալիս առաջարկել լավագույն լուծումները հաճախորդներին և գործընկերներին։ Այս տարիների ընթացքում հաստատել ենք մեր դիրքը շուկայում՝ հիմնվելով որակի, նորարարության և վստահելիության վրա:
50000+
Հաճախորդ
500+
Գործընկերներ
20+
Տարի շուկայում
Հուսալի մատակարարումներ ձեր բիզնեսի համար
Մենք օգնում ենք ընկերություններին ձեռք բերել որակյալ արտադրանք վստահելի միջազգային արտադրողներից։
Կապ մեզ հետ