SanTech-ը ներկրում է պոլիմերային խողովակներ:
Rehau գերմանական ընկերությունը հիմնադրվել է 1948 թվականին Բավարիայում: Նրա կարգախոսն է՝ «Բացահայտել պոլիմերային նյութի անսահամափակ հնարավորությունները»: Rehau-ն հասել է կատարելության պոլիմերային խողովակների արտադրության ոլորտում՝ շուկայում հանդես գալով պրեմիում դասի բարձրորակ խողովակներով: Վերջիններս ունեն մեծ ամրություն և հուսալիություն ջեռուցման համակարգերում օգտագործման համար:
Ընկերությունն արտադրում է ոչ միայն խողովակների հարուստ տեսականի, այլև դրանց համար նախատեսված կցամասեր, որոնք հնարավոր է մոնտաժել միայն Rehau գործիքներով:
Ջեռուցման խողովակներից բացի, Rehau-ն ներկայացնում է նաև տաքացվող հատակի խողովակներ, որոնք կարող են աշխատել նույնիսկ արտաքին միջավայրում: