info@santech.am

+374 96 00 40 43

Էներգախնայողության 6 պարզ կանոն

Ցանկանու՞մ եք ձեր տունը դարձնել ավելի էներգաարդյունավետ և խնայելով որոշակի գումար յուրաքանչյուր ամիս՝ թեթևացնել ձեր ազդեցությունը մոլորակի վրա։ Ցանկանու՞մ եք նվազեցնել էներգիայի օգտագործումը և խնայել կոմունալ վճարները։ Ինչու՞ ոչ։ Կան փոքր և պարզ քայլեր, որոնց մասին բոլորս էլ գիտենք, բայց չենք կիրառում։

Եվ այսպես․

1. Օգտագործեք արևի էներգիան

Երբ խոսքը վերաբերում է խնայողություններին, առաջինը պետք է նայեք, թե ինչ ունեք և ինչ կարող եք ունենալ անվճար։ Օգտագործելով արևի էներգիան՝ պետք է ուշադրություն դարձնեքտաք և ցուրտ եղանակներին։Ամառային շոգ օրերին խորհուրդ է տրվում վարագույրները պահել փակ` պահպանելով հովը, իսկ աշնաննու ձմռանը՝ հակառակը։

2. Ուշադրություն դարձրեք դռներին և պատուհաններին

Ջերմության արտահոսքից խուսափելու համար ավելացրեք ծեփամածիկ դռների և պատուհանների շուրջ։ Կիրառելով այս միջոցը դուք կարող եք խնայել տարեկան մինչև 20% ծախս։Չմոռանանք նաև էլեկտրական վարդակների մասին․եթե դրանց շուրջ կան անցքեր պետք է ձերբազատվեք դրանցից։

3. Օգտագործեք արդյունավետ տեխնիկաներ

Ներկայումս կան բազմաթիվ էկո և «խելացի» տեխնիկաներ, որոնք էներգախնայող են,սակայն ավելի թանկ։ Եթե չունեք համապատասխան բյուջե, փորձեք օգտագործել ձեր տեխնիկան առավել արդյունավետ։ Օրինակ՝ մի բեռնեք սպասքի կամ լվացքի մեքենանկիսով չափ ։ Ուշադրություն դարձրեք ջերմաստիճանին և ժամանակահատվածին, որն ընտրել եք։ Եթե հնարավոր է օգտագործեք սառը ջուր և ընտրեք կարճ ժամանակահատվածով ծրագիր՝ լվալու համար։ Այս ամենի կիրառման արդյունքում ձեր լվացքի մեքենան կարող է խնայել մինչև 75% էներգիա։ Բոլորս էլ տանն ունենք գոնե մի համակարգիչ, որը միացված է ամբողջ օրը, նույնիսկ եթե ոչ ոք չի օգտագործում։ Կարգավորեք համակարգչի անջատման համակարգըայնպես, որ10 րոպե չօգտագործելու պարագայում այն ավտոմատ անջատվի։ Նույնը կիրառել էկրանի և հեռուստացույցի դեպքում։

4. Միշտ ընտրեք Energy Star ապրանքներ

Energy Star ապրանքները տարեց տարի ավելի հանրաճանաչ են դառնում։ Նոր տեխնիկա ձեռք բերելիս համոզվեք, որ ապրանքի վրա առկա է Energy Star պիտակը։Օրինակ՝ Energy Star պիտակով վառարանը կնվազեցնի էներգիայի ծախսերը մինչև 30%: Իսկ լվացքի մեքենաները, որոնց վրա առկա էEnergy Starպիտակը օգտագործում են 50% ավելի քիչ էներգիա, քան ստանդարտ լվացքի մեքենաները։

5. Նվազեցրեք ջերմության կորուստը բուխարուց

Եթե ունեք բուխարի և տվյալ պահին կրակը չի վառվում, ապա կափարիչը պահեք փակ, այլապես դա կնմանվի պատուհանը լայն բացելուն։ Եթե չեք օգտագործում այն ընդհանրապես, ապա պետք է փակել և կապարակնքել (պլոմբել) ծխնելույզը։ Իսկ եթե օգտագործում եք բուխարին տաք օդային փոխանակման համակարգով՝ փչելու համար տաք օդը սենյակ, դուք կարող եք ավելացնել ծեփամածիկ բուխարու օջախի շուրջը։

6. Ունեցեք շատ տաք իրեր

Տանը տաք ջերմաստիճան ունենալու փոխարեն, ուղղակի ունեցեք տաք սվիտերներ և կիսագուլպաներ։ Հատակին ավելացրեք գորգերն ու կարպետները, որպեսզի կրճատեք հատակից եկող սառնությունը։

Հեղ.՝ Սաթենիկ Խաչատրյան

Comments Off on Էներգախնայողության 6 պարզ կանոն News

Կարդալ ավելին...