info@santech.am

+374 96 00 40 43

Օդորակում

Օդորակման համակարգի շնորհիվ՝ օդին հաղորդվում են անհրաժեշտ որակական հատկանիշներ՝ շինության ներսում ստեղծելով պահանջվող ջերմաստիճանը, հարաբերական խոնավություն և մաքրության որոշակի աստիճան:

SanTech օդորակման համակարգերն ապահովում են օդի հովացում և տաքացում: Ընկերությունն ունի օդորակման համակարգերի տեղադրման մեծ փորձ տարբեր տիպի շինություններում, այդ թվում՝ հյուրանոցներ, բնակարաններ, առանձնատներ:

Օդորակման սարքավորումներում օգտագործված ժամանակակից տեխնոլոգիան թույլ է տալիս ունենալ էներգիայի մեծ խնայողություն: SanTech-ն հայկական շուկայում առաջարկում է Gree ապրանքանիշի օդորակիչներ, որոնք բաժանվում են տարբեր ենթախմբերի` սպլիտ համակարգեր՝ մեկական արտաքին և ներքին սարքերով, ինչպես նաև մուլտիսպլիտ համակարգեր, որոնց միջոցով մեկ արտաքին սարքով հնարավոր է աշխատեցնել մի քանի ներքին սարքեր: Բոլոր սարքերի դեպքում կիրառված են ժամանակակից տեխնոլոգիաներ, ինչը թույլ է տալիս օգտագործել սարքի այն հզորությունը, որը պահանջվում է՝ ի տարբերություն նախկինում եղած տարբերակների, որոնք աշխատում էին ամբողջ հզորությամբ և որոշակի դադարներով:

Օդորակման նշված սարքավորումները համարվում են բավականին ճկուն մոնտաժման աշխատանքների համար, ունեն տարատեսակ ձևեր՝ պատին ամրացվող, հատակին դրվող, կանալային:

No products were found matching your selection.