info@santech.am

+374 96 00 40 43

12

SanTech-ը ներկրում է ջրահեռացման և կոյուղու խողովակներ: Վերջիններս կարող են լինել ինչպես արտաքին միջավայրում օգտագործման համար նախատեսված, այնպես էլ՝ փակ տարածություններում: Ostendorf Kunststoffe-ն արտադրում է հատուկ տեսակի խողովակներ, որոնք ապահովում են ջրի անձայն հոսքը:

Ostendorf Kunststoffe գերմանական ընկերությունը ստեղծվել է 1973 թվականին որպես ընտանեկան բիզնես՝ սկսելով պոլիպրոպիլենային խողովակների և կցամասերի արտադրությունից: Արագորեն գրանցելով խոշոր հաջողություններ շուկայում՝ ընկերությունը շուտով սկսեց ամբողջական արտադրատեսակների արտադրությունը: Այսօր Ostendorf Kunststoffe ընկերությունն առաջատարն է կոյուղաջրերի խողովակների արտադրության շուկայում:

Ներկայում Ostendorf Kunststoffe-ն արտահանում է իր արտադրանքն աշխարհի տարբեր երկրներ: Ընկերության լավագույն լուծումներից է կոյուղաջրերի աղմուկի նվազեցումը շինարարության մեջ: