info@santech.am

+374 96 00 40 43

Օդափոխության, հովացման համակարգերում օգտագործվում են զտիչներ, որոնք պաշտպանական նշանակություն ունեն: Դրանք ֆիլտրում են օդը փոշուց, մեխանիկական առարկաներից, պաշտպանում օդատարներն անբարենպաստ եղանակային պայմաններից: Ֆիլտրերը լինում են տարբեր դասակարգման՝ կախված նրանից, թե ֆիլտրի նյութի խտությունն ինչ աստիճանի մաքրություն է կարողանում ապահովել: SanTech-ն արտադրում է G4 տեսակի ֆիլտրեր, որոնք շատ բարձր պաշտպանություն են ապահովում:

Ընկերությունն առաջարկում է նաև սովորական՝ մեխանիկական ֆիլտր, որն իրենից ներկայացնում է փոշուց, մեխանիկական առարկաներից պաշտպանող ցանց և կիրառվում է այն դեպքերում, երբ շատ բարձր պաշտպանության կարիք չկա, բայց օդի առաջնային զտումը ցանկալի է: