info@santech.am

+374 96 00 40 43

4 սխալ, որոնք կարճացնում են ջեռուցման համակարգի կյանքը

Comments Off on 4 սխալ, որոնք կարճացնում են ջեռուցման համակարգի կյանքը Uncategorized

Բոլորս գիտենք, որ ջեռուցման համակարգերը ամենևին էլ էժան չեն: Իհարկե, դրանք անհրաժեշտություն են, և ծախսը արդարացված է, եթե համակարգը ծառայում է երկար ժամանակ: Սակայն երբեմն, մեր անփութության պատճառով դրանք շատ արագ շարքից դուրս են գալիս: Ստորև ներկայացնում ենք 4 տարածված սխալ, որոնք կրճատում են ջեռուցման համակարգի կյանքը:

1.Հին ֆիլտրեր

Ֆիլտր.jpg

Ջեռուցման համակարգերը ունեն ֆիլտրեր, որոնք մաքրում են համակարգ մտնող ջուրը: Դրանք անհրաժեշտ է ժամանակ առ ժամանակ փոխել: Ցանկալի է ֆիլտրը փոխել տարին մեկ անգամ, քանի որ ժամանակի ընթացքում այն մաշվում է և կորցնում արդյունավետությունը:

Ֆիլտրը փոխելուց հետո անհրաժեշտ է պարբերաբար (ամիսը 1 անգամ) հանել և մաքրել այն, քանի որ կեղտոտ ֆիլտրը հանգեցնում է գերտաքացման, լրացուցիչ ճնշում է ստեղծում սարքի համար և ավելացնում էներգիայի ծախսը մինչև 15%-ով:

D:\Tigran\ArmContent - Աշխատանքային\Santech\15050367_1164990300256478_40344389_n.jpg D:\Tigran\ArmContent - Աշխատանքային\Santech\15032415_1164990840256424_1648990803_n.jpg

 

2. Ակնթարթային տաքացում

Բացակայությունից հետո տուն վերադառնալիս՝ համակարգիչը միացնելուց հետո, փորձում եք արագ տաքացնել բնակարանը, այնպես չէ՞: Խոստովանեք, արագ տաքանալու հույսով ջերմաստիճանը սովորականից ավելի բարձր եք դնում՝ հետո իջեցնելու մտադրությամբ;
Իրականում ջեռուցման կաթսան սովորականից բարձր ջերմաստիճանի վրա միացնելով` չեք արագացնում բնակարանի ջեռուցումը: Ջեռուցման կաթսան տաքացնում է նույն տեմպով: Օրինակ՝ եթե սովորաբար կաթսայի ջերմաստիճանը դնում եք 40 աստիճանի վրա և դրան հասնում եք պայմանական 30 րոպեում, ապա 80 աստիճանի վրա դնելու դեպքում 40 աստիճանին կհասնեք ոչ թե 15 րոպեում, այլ նույն 30 րոպեում: Պարզապես, 40-ին հասնելուց հետո կաթսան ոչ թե դադար կտա (ինչպես սովորաբար), այլ կշարունակի տաքանալ, մինչև հասնի 80 աստիճանին:

Այսպիսով՝ Դուք կծախսեք հավելյալ էներգիա, և Ձեր տան ջեռուցման համակարգը կենթարկեք լրացուցիչ ծանրաբեռնվածության:

 

4b404e23b1ab6d15df2ff54ab1d8abcd.jpg

3.Հաճախ փոխել կարգավորումները

Պատկերացրեք՝ օրվա երկրորդ կեսին շատ կարևոր հանդիպում ունեք, և առաջին կեսի ընթացքում Ձեզ մի քանի անգամ զանգահարում են և փոխում հանդիպման ժամը: Դա դժվար թե Ձեզ դուր գա:

Գրեթե նույն իրավիճակում է հայտնվում ջեռուցման համակարգը, երբ Դուք օրվա ընթացքում մի քանի անգամ բարձրացնում կամ իջեցնում եք ջերմաստիճանը: Փոխեք կարգավորումները ոչ հաճախ, քան 8 ժամը մեկ:

4. «Թույլ միացրած թողնենք՝ տունը չսառչի»:

Շատերի մոտ թյուր կարծիք կա, թե ջեռուցման կաթսան ցածր ջերմաստիճանի վրա միացրած թողնելու դեպքում տունը ամբողջությամբ չի սառչի, և այն կրկին տաքացնելը ավելի հեշտ կլինի: Իրականում դատարկ տունը ջեռուցելը գումարի անիմաստ վատնում է:

Եթե պատրաստվում եք մի քանի ժամով կամ օրով բացակայել տնից, անջատեք ջեռուցման կաթսան: Այդպիսով միաժամանակ կխուսափեք ավելորդ ծախսից և կխնայեք ջեռուցման համակարգը:

650x301xIMG_1619_stomped-650x301.jpg.pagespeed.gp+jp+jw+pj+js+rj+rp+rw+ri+cp+md.ic.8qOLxYEiJS.jpg

Այս պարզ սխալներից խուսափելու դեպքում կխնայեք գումար և կերկարացնեք ջեռուցման համակարգի կյանքը: Այսինքն՝ կխնայեք շատ գումար 🙂