info@santech.am

+374 96 00 40 43

Ջեռուցման մարտկոցների 3 տեսակների առավելություններն ու թերությունները

Comments Off on Ջեռուցման մարտկոցների 3 տեսակների առավելություններն ու թերությունները Uncategorized

Ջեռուցման կաթսայի ընտրությունից զատ պակաս կարևոր չէ նաև մարտկոցների ճիշտ ընտրությունը:

Ըստ պատրաստված մետաղի՝ դրանք լինում են 3 տեսակի`

  • չուգունե
  • պողպատե
  • այլումինե

Ճիշտ կողմնորոշվելու համար, թե Ձեր բնակարանի դեպքում որն է ավելի արդյունավետ, պարզենք դրանց առավելություններն ու թերությունները:

 

Չուգունե մարտկոցները ուշ են տաքանում, սակայն բավականին երկար ժամանակ պահպանում են ջերմությունը: Չուգունի կիրառությունը նպատակահարմար է այն տների համար, որոնք ջերմամեկուսացված չեն: Եթե Ձեր բնակարանի պատուհանները հերմետիկ են և կրկնակի ապակեպատ, իսկ պատերը` ջերմամեկուսացված, չուգունե մարտկոցները լավագույն լուծումը չեն:

Պողպատե մարտկոցները լինում են 2 տեսակի.

  1. Մեղմ պողպատից պատրաստված մարտկոցները համեմատաբար մատչելի են: Դրանք նաև հարմար են դիզայներական լուծումների համար: Հեշտ են ներկվում ցանկացած գույնի: Սակայն զիջում են դիմացկունությամբ:
  2. Չժանգոտվող պողպատից պատրաստված մարտկոցները բարձրորակ են և դիմացկուն, ուժեղ ջերմահաղորդիչ են: Այլումինե ռադիատորների հետ համեմատած ավելի երկար են պահպանում սենյակի ջերմությունը: Դրանք ավելի թանկարժեք են, քան մյուսները:

Այլումինե մարտկոցները, ի տարբերություն չուգունե և պողպատե մարտկոցների, արագ են տաքանում և ամենաուժեղ ջերմահաղորդիչներն են: Բայց, միևնույն ժամանակ, կաթսան անջատելուց հետո շատ արագ սառչում են և տան ջերմաստիճանի փոփոխութունը անմիջապես զգացվում է: Քիչ ծախսատար են, քանի որ արագ են արձագանքում ջերմաստիճանի կարգավորմանը և մյուս ռադիատորների համեմատ քիչ ջուր են պահանջում: Մյուս դրական կողմն այն է, որ ունի գույների և ձևերի լայն ընտրանի:

Հաշվի առնելով նշված առավելություններն ու թերությունները՝ փորձեքընտրել Ձեր բնակարանին ամենահարմար մարտկոցները և օպտիմալացնել ջեռուցման ծախսերը: