info@santech.am

+374 96 00 40 43

Ինչպես օդափոխել տունը առանց տաքության կորստի

Comments Off on Ինչպես օդափոխել տունը առանց տաքության կորստի Uncategorized

Ձմռան ամիսներին մենք բոլորս օրվա մեծ մասն անց ենք կացնում բնակարանում կամ աշխատավայրում: Շատ հաճախ չենք նկատում, որ սենյակը օդափոխության կարիք ունի կամ նկատում ենք, բայց չենք ուզում օդափոխել, որ դրսի սառը օդը չներթափանցի:

Այս խնդիրը հեշտ լուծելի է, եթե ձեր բնակարանում կամ աշխատավայրում տեղադված է մեխանիկական օդափոխիչ:

Հասկանանք, թե ինչու է կարևոր մեխանիկական օդափոխումը.

  1. Օդափոխիչը նվազեցնում է կոնդենսացիան: Երբ տան օդը չափից շատ է խտանում, տեղի է ունենում գոլորշու կոնդենսացում, այսինքն գոլորշին խտանում և վեր է ածվում ջրի կաթիլների, որը մենք տեսնում ենք մեր պատուհանների վրա: Չափից շատ խոնավությունը կարող է փչացնել սենյակի պաստառները, տան հատակը և նույնիսկ կահույքը:Օդափոխիչը կարգավորում է սենյակի խոնավության մակարդակը:
  2. Oդափոխիչը նվազեցնում է Ռադոն գազը: Այն անհոտ և անգույն գազ է, որը սակայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության հավաստմամբ քաղցկեղածին է: Այն տները, որոնք մոտ են հանքավայրերին, քարանձավերին կամ ջրի մաքրման կառույցներին, առավել խոցելի են: Ուստի ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնեն մեխանիկական օդափոխությանը:
  3. Օդափոխիչը նվազեցնում է ցնդող օրգանական միացությունների խտությունը: Կենցաղային քիմիայից և կահույքից ցնդող օրգանական միացություններ են արտանետվում: Եթե տան օդը շատ խիտ է, ապա դրանք կարող են վտանգավոր լինել: Մեխանիկական օդափոխիչը կհոգա թունավոր նյութերը կլանելու և դրանց խտությունը տանը նվազեցնելու համար:
  4. Օդափոխիչը կլանում է ալերգենները: Փոշին և այլ գրգռիչ ալերգեններ հավաքվում են տանը, երբ պատշաճ կերպով այն չի օդափոխվում: Օդափոխիչը կլանում է դրանց խոշոր մասնիկները և առողջ միջավայր ապահովում տանը:

Այսպիսով` մեխանիկական օդափոխիչ օգտագործելը ջերմության կորուստ չէ և ոչ էլ ավելորդ հոսանքի ծախս: Այն կլանում է հնացած օդը, փոխարինում դրսի թարմ օդով: