info@santech.am

+374 96 00 40 43

Ինչպե՞ս կրճատել ջեռուցման ծախսերը՝ ջերմամեկուսացնելով տան արտաքին պատերը

Comments Off on Ինչպե՞ս կրճատել ջեռուցման ծախսերը՝ ջերմամեկուսացնելով տան արտաքին պատերը Uncategorized

Ջեռուցման ծախսերը կրճատելու և ձմռանը ավելի տաք, հարմարավետ բնակարան ունենալու գաղտնիքը ջերմամեկուսացումն է:

Տան ջերմամեկուսացման տարբեր մեթոդներ կան, բայց արտաքին պատերի ջերմամեկուսացումը ամենատարածվածն է, քանի որ այդտեղից ջերմության կորուստը շատ մեծ է:

Ջերմամեկուսիչ նյութերը ունեն համապատասխան ցուցանիշ (R-value), ինչը ցույց է տալիս նյութի ջերմամեկուսացման աստիճանը: R-ը կախված է նյութի տեսակից, խտությունից և հաստությունից: Որքան բարձր է ցուցանիշը, այնքան ավելի արդյունավետ է տվյալ ջերմամեկուսիչը:

Կիրառվում են թե՛ արհեստական(սինթետիկ), և թե՛ բնական նյութերը:

 

Ջերմամեկուսացման մեջ լայնորեն կիրառվում են քիմիական, սինթետիկ նյութերը.

  • Պլաստիկ շերտամեկուսիչ – այն ապակյա մանրաթելերից հյուսված մատրիցա է: Այս թանձր նյութը հաճախ կիրառվում է տանիքների ջերմամեկուսացման ժամանակ:
  • Հանքային բուրդ – Ձեզանից շատերը տեսած կլինեն խճճված բրդի նմանվող այս նյութը, որը իրականում ստացվում է պողպատից, բազալտից և այլ անօրգանական հանքային նյութերից:
  • Սինթետիկ խեժ – ցածր խտությամբ ռետինե փրփուր է: Այն փչելիս տարածվում է և լցնում պատի բաց տեղերը:

Սրանք լայն կիրառություն ունեն, քանի որ մատչելի են և հեշտ տեղադրվող:

 

Սինթետիկ նյութերին այլընտրանք են բնական ջերմամեկուսիչները`

  • Ոչխարի բուրդ – Որպես ջերմամեկուսիչ օգտագործելու համար անհրաժեշտ է այն մշակել քիմիական նյութերով՝ հրդեհից և միջատներից խուսափելու համար:
  • Կտավատ և կանեփ – Սրանք բնական մանրաթելեր են, որոնք գլանակների տեսքով կիրառվում են որպես ջերմամեկուսիչներ: Դրանց մեջ արդեն իսկ պարունակվում է քիմիական աղ, որը կանխում է բորբոսի առաջացումը, և կարտոֆիլի օսլա, որը թույլ է տալիս գլանակի տեսք ստանալ:
  • Ցելյուլոզա – Խոսքը գնում է վերամշակվող թղթի մասին: Սա կառուցապատողների նախընտրելի նյութերից է, քանի որ դրանով հեշտ է լցնել պատերի, հատակի, տանիքի բաց կամ փոս ընկած տեղերը: Դրանք լինում են տախտակների, վերմակի, շերտամեկուսիչների տեսքով:
  • Փայտյա շերտամեկուսիչներ – Օգտագործվում է անտառային տնտեսության արտադրանքը, որի հետ խառնում են բնական խեժ, որպեսզի հաղորդեն գլորակի կամ տախտակի տեսք:
  • Բրնձով լցված տոպրակներ – Նրանց առավելությունը թեթև լինելն է: Հարմար է տեղափոխման համար: Մեկ անգամ տոպրակի մեջ լցնելով՝ պահպանում է իր ձևը և դիմանում մեծ ծանրությանը:

Բնական նյութերը արհեստականների համեմատ առավելություններ ունեն: Դրանք օրգանական նյութերից են պատրաստված, կարող են փոխարինվել, վերամշակվել, կրկին օգտագործվել: Ալերգիկ ու թունավոր չեն, տեղադրելուց բարդություններ չեն առաջացնում, թույլ են տալիս, որ բնակարանը «շնչի»: Սակայն դրանք մոտ 4 անգամ ավելի թանկ են սինթետիկ նյութերից: