info@santech.am

+374 96 00 40 43

Ինչպես փոշեներկման օգնությամբ ազատվել մետաղը ներկելու անհարմարություններից

Comments Off on Ինչպես փոշեներկման օգնությամբ ազատվել մետաղը ներկելու անհարմարություններից Uncategorized

Եղանակային վատ պայմանների արդյունքում երկաթյա դարպասները, Ձեր տան մուտքի դռները, պատշգամբի ճաղավանդակները, ավտոտնակի դռները կամ ցանկապատները շատ հաճախ ժանգոտվում են, գունազրկվում և ժամանակի ընթացքում քայքայվում:

Բոլորիս տանն էլ նման խնդիրներ առաջանում են, որոնք հիմնականում փորձում ենք լուծել ինքնուրույն` ներկ գնելով և վնասված մակերեսը ներկելով: Սա ևս տարբերակ է, բայց կարճ կյանք ունի և այնքան էլ արդյունավետ չէ: Ավելի խելամիտ լուծում է փոշեներկումը:

Ի՞նչ է փոշեներկումը և ինչպե՞ս է այն կատարվում

Փոշեներկումը մետաղի պաշտպանիչ և դեկորատիվ միջոց է: Այն օգտագործվում է ինչպես արդյունաբերական, այնպես էլ կենցաղային նպատակներով: Փոշեներկման համար օգտագործվող փոշին մանր աղացած գունանյութերի և խեժի խառնուրդ է, որը հոսանքին միացած հատուկ սարքերի միջոցով փչում են և երեսպատում երկաթյա մակերեսը: Այնուհետև փոշեներկված մակերեսը տեղադրում են վառարանում` մինչև հարթ մակերևույթի վերածվելը:

Ինչու է այն ավելի նպատակահարմար, քան պարզապես ներկելը:

  • Հարթ մակերևույթ` կարճ ժամանակում: Ներկի չորանալու համար օրեր են պահանջվում, այդ ընթացքում փոշու, անձրևի կամ դիպչելու պատճառով մակերեսը հարթ չի մնում: Իսկ փոշեներկման դեպքում այն չորանում է 20 րոպեում:
  • Դիմացկուն է: Քայքայման, խազվելու,կոռոզիայի, եղանակային պայմանների և այլ արտաքին գործոնների նկատմամբ անհամեմատ ավելի դիմացկուն է: Ճիշտ խնամքի դեպքում 20 և ավելի տարի կպահպանվի:
  • Նվազ ծախսատար է: Ավելի մատչելի է, քան յուղաներկը: Մեկ անգամ փչելիս ավելի ընդգրկուն մակերես է ներկում, իսկ ավել օգտագործված փոշին կարելի է հավաքել և նորից օգտագործել:Բացի այդ, գունային երանգների տեսականին մեծ է, իսկ գույները երկար ժամանակ պահնպանվում են վառ ու պայծառ:
  • Անվտանգ է: Ներկը` հատկապես երկաթյա մակերեսի համար նախատեսված, պարունակում է վնասակար լուծիչներ և ծանր մետաղներ, որոնք թունավոր են շրջակա միջավայրի համար: Իսկ ներկերի մեջ պարունակվող ցնդող օրգանական միացությունները վնասակար են առաջին հերթին Ձեզ համար, հատկապես եթե տնային պայմաններում եք ներկում: