info@santech.am

+374 96 00 40 43

Ինչպե՞ս է ջեռուցվում Կրեմլի պալատը

Comments Off on Ինչպե՞ս է ջեռուցվում Կրեմլի պալատը Uncategorized

Մոսկվայի սրտում գտնվող Կրեմլի պալատը Կարմիր հրապարակի ամենաերիտասարդ շինությունն է: 2011թ. նշվել է կառուցման 50-ամյակը: Նախկինում այն ծառայել է որպես քաղաքական քննարկումների վայր: Այսօր այն ծառայում է համերգների և այլ մշակութային միջոցառումների համար:

referenz_kreml_klimageraete_1.jpg

Եթե ձեզ բախտ է վիճակվել լինել Կրեմլի պալատում ապա դրա մեծությամբ անկասկած տպավորված կլինեք: Եթե ոչ` բավական է նշել, որ Կրեմլի պալատը ունի 800 սենյակներ և 6000 հանդիսատեսի համար նախատեսված համերգասրահ: Տարեկան այստեղ կազմակերպվում է շուրջ 300 միջոցառում:

1.jpg

Ռուսաստանյան ցրտի պայմաններում անչափ կարևոր է ապահովել պալատի ստաբիլ ջեռուցումը: Սակայն ինչպե՞ս ջեռուցել այնպիսի հսկայական շինություն, ինչպիսին Կրեմլի պալատն է: Խնդիրն իհարկե հեշտ լուծելի չէ:

Կրեմլում այս բարդ գործը վստահել են գերմանական Wolf  ընկերությանը: Wolf-ը խնդիրը լուծել է գերժամանակակից ջեռուցման համակարգի շնորհիվ:

Ինչպե՞ս է աշխատում այն:

Պալատում տեղադրվել են տարբեր հզորություն ունեցող 92 օդափոխիչներ, որոնց աշխատանքը կարգավորվում է 4 կենտրոններից: Ողջ համակարգի մաս են կազմում նաև հովացուցիչ, օդակլանիչ և ջրատաքացման սարքերը: Wolf համակարգը 1 ժամվա ընթացքում տեղափոխում է 1,6 մլն խոր մ ծավալի օդ, այն դեպքում երբ “Կրեմլի պալատ” շինությունը պարունակում է 250 հազ. խոր մ օդ: Հետևաբար կառույցի ներսում հնացած օդը 1 ժամվա ընթաքում 6 անգամ փոխվում է:

Կրեմլից բացի, Wolf-ին է վստահվել նաև Բավարիայի Ալյանս Արենա համալիրը Գերմանիայում, ԵվրոՊլազա բիզնես կենտրոնը Վիեննայում, խոշոր համալսարաններ ու դպրոցներ և այլն:

Wolf-ը ներկայացնում է թե՛ սովորական և թե՛ կոնդեսացիոն կաթսաներ, ինչպես նաև՝ օդափոխության համակարգեր և արևային ջրատաքացուցիչներ: