SanTech-ն ունի կահույքի արտադրամաս, որտեղ կարող եք պատվիրել Ձեր նախընտրած դիզայնով գեղեցիկ, նորաձև և որակյալ կահույք:
Ընկերության փորձառու դիզայներները կարող են օգտակար լինել նաև կահույքի դիզայնի ընտրության հարցում: Կահույքը կարող է պատրաստվել ինչպես լամինատից, այնպես էլ փայտից՝ ցանկացած տեսակի 3D փորագրությունով:
SanTech-ն իրականացնում է նորագույն տեխնոլոգիայով լամինացիա 3D փորագրության վրա, ինչի շնորհիվ երաշխավորվում է նախշի սկզբնական տեսքի պահպանումը: